News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերջերս «Facebook» սոցիալական կայքում սկսել են հանդիպել կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար շորթում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Օրինակ՝ այս էջը։ Կասկածելի անվանումով էջում տեղադրված է տեսանյութ։ Տեսանյութում հայտնի երգիչ Սերժ Թանկյանն է, որը խոսում է համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մասին։ Սակայն տեսանյութի վերնագրի հատվածում անհասկանալի հայերենով գրված է բոլորովին այլ բան՝

Հազարավոր օգտատերեր մեկնաբանությունների մասում գրում են գումարի չափ, որոշ դեպքերում` նաև ծննդյան օր, ամիս և տարեթիվ։ Որոշ ժամանակ անց մեկնաբանություն գրող օգտատիրոջը անձնական նամակով հաղորդագրություն է ուղարկվում` իբր նա շահել է ինչ-որ գումար։

Հիշյալ նամակին հաջորդում է ևս մի հաղորդագրություն՝ խնդրելով տարածել 10-ից 15 օգտատերերի։ Հետո օգտատիրոջը խնդրում են տրամադրել բանկային քարտի տվյալներ` գումարը փոխանցելու համար։ Կարճ ժամանակ անց ոչ միայն չի փոխանցվում գումարը, այլև ընդհակառակը՝ բանկային քարտից գումարն անհետանում է։

Նման եղանակով հափշտակություն կատարողները հիմնականում օգտագործում են հանրահայտ մարդկանց անուններն ու նկարները, օրինակ՝ Քիմ Քարդաշյան, Սերժ Թանկյան, Հենրիկ Մխիթարյան և այլն։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցավորության դեմ պայքարում մասնագիտացված ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ` նշված էջերի օգտատերերի ինքնությունը պարզելու և էջերը արգելափակելու ուղղությամբ։ Այս պահին նմանատիպ մի քանի էջ փակվել է։

Հարգելի՛ քաղաքացիներ, զգուշացե՛ք նման տարօրինակ ֆեյսբուքյան էջերից, մի՛ տրվեք խաբկանքների։ Իսկ եթե տուժել եք նմանօրինակ էջերի գործունեությունից՝ դիմեք ոստիկանության տարածքային բաժիններ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ