News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սովորաբար մոտ 122 հմայիչ քաշմիրյան այծերի նախիրը գալիս է  Լլանդիդնո (Ուելս, Մեծ Բրիտանիա) հանգստավայր միայն վատ եղանակին, բայց երբ այն դատարկվեց կարանտինի պատճառով, կենդանիները որոշեցին փոքրիկ չնախատեսված այց կատարել, հայտնում է USA.one-ը: Այծերը հեղեղել են դատարկ քաղաքի կենտրոնը` ուտելով տեղական այգիների թփեր ու ծաղիկները:

Ըստ քաղաքային խորհրդատու Քերոլ Մարուբիի` եղջրավորներին գրավել են Լլանդիդնոյի համար անսովոր դատարկ փողոցները: «Նրանք հետաքրքրասեր արարածներ են իրենց բնույթով,- նշել է կինը,- եւ իրենք իրենց հարցնում են, թե ինչ է կատարվում, ինչպես կհարցներ մեզանից յուրաքանչյուրը նրանց տեղում: Այժմ այստեղ գրեթե ոչ ոք չկա, ուստի նրանք իրենց նախիրով եկել են քաղաք եւ, ըստ ամենայնի, որոշել են զավթել իշխանությունը»:

Մարուբին հավելել է, որ բնակիչներն «անասելի հպարտ» են կենդանիներով եւ ուրախանում են «անվճար զվարճանքի» համար, ինչպիսին այծերը դարձել են չորս պատի մեջ փակված շատ տեղացիների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ