News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի ներքին գործերի նախկին նախարարը, որը հայտնի է որպես «կոկաինի նախարար», մահացել է բանտային ազատազրկման տասնյակ տարիներից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին։

82-ամյա Լուիս Արսե Գոմեսը ՆԳ նախարար է եղել գեներալ Լուիս Գարսիա Մեզայի բռնապետության օրոք՝ 1980-81թթ․։ Նրան մեղադրել են ավելի քան 100 քաղբանտարկյալների սպանության եւ անհետացման, ինչպես նաեւ 4000 մարդու ազատազրկելու մեջ։

Արսե Գոմեսը վարձել է նացիստ Կլաուս Բարբիին՝ «Լիոնի մսագործին», որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փախել էր Բոլիվիա։

Գոմեսը թմրանյութերի վաճառքի համար 20-ամյա պատիժ է կրել ամերիկյան բանտում, այնուհետեւ 2009թ․ արտաքսվել է Բոլիվիա, որտեղ 30-ամյա պատժի է ենթարկվել ցեղասպանության եւ քաղաքական սպանությունների համար։

Բոլիվիայի ոստիկանապետ Խավյեր Իսան տեղի Los Tiempos թերթին հայտնել է, որ Արսե Գոմեսը, որը տառապում էր շաքարախտով, երիկամների հիվանդությամբ եւ հիպերոնիայով, մարտի 22-ին տեղափոխվել է հիվանդանոց եւ նախօրեին մահացել սեպտիկական շոկից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ