News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Վենեսուելայում ճգնաժամի կարգավորման պլան է առաջարկել՝ «խաղաղ ժողովրդավարական անցման» միջոցով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության համաձայն, պլանը ենթադրում է «լայնորեն ընդունելի անցումային կառավարության ձեւավորում՝ արդար եւ ազատ նախագահական ընտրությունների անցկացման եւ ամերիկյան պատժամիջոցները հանելու պայմանների ապահովման համար»։ Պլանը հաշվի է առնում այն առաջարկությունները, որոնք առաջ են քաշվել «Վենեսուելայի ժամանակավոր կառավարության կողմից՝ Խուան Գուայդոյի ղեկավարությամբ»։

Պետքարտուղարի խոսքերով՝ ԱՄՆ-ը վաղուց է ձգտում «Վենեսուելայում ձեռակերտ ճգնաժամի լուծումը գտնել, ինչը հատկապես արդիական է կորնավիրուսի համավարակին պատշաճ կերպով պատրաստվելու եւ համապատասխան որոշումներ ընդունելու Մադուրոյի ռեժիմի անկարողության պայմաններում»։

«Այս շրջանակային կոնցեպցիան ցույց է տալիս Վենեսուելային ամբողջովին վերականգնվելու հարցում օգնելու մեր ձգտումը եւ երաշխավորում է, որ վենեսուելական ժողովրդի կարծիքը կհարգվի եւ հաշվի կառնվի»,- հայտարարել է Պոմպեոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ