News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դիտարկել Իրանի եւ այլ երկրների հանդեպ պատժամիջոցների մեղմացումը, որպեսզի օգնի կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտնում է Reuters-ը։

Պոմպեոն ընդգծել է, որ հումանիտար եւ բժշկական մատակարարումները չեն ենթարկվում պատժամիջոցներին, որ Վաշինգտոնը սահմանել է Թեհրանի դեմ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք գալ այն պահը, երբ ԱՄՆ-ը կվերանայի պատժամիջոցների մեղմացման իր դիրքորոշումը, Պոմպեոն պատասխանել է․ «Մենք մշտապես գնահատում ենք մեր քաղաքականությունը, այդ պատճառով կարող ենք արդյոք վերանայել հարցի պատասխանն է՝ բնականաբար»։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը կոչ էր արել չեղարկել միջազգային պատժամիջոցները երկրների դեմ՝ Իրանից մինչեւ Հյուսիսային Կորեա ու Վենեսուելա, որպեսզի կորոնավիրուսի համավարակի ժամանակ ապահովվի սննդամթերքի հասանելիությունը բնակչությանը։

Պոմպեոն կտրուկ քննադատության էր արժանացել Իրանի դեմ պատժամիջոցների հանդեպ վարչակազմի դիրքորոշման համար։ Անցյալ ամիս ԱՄՆ-ը բազմիցս խստացրել էր Իրանի դեմ պատժամիջոցները։

Կիրակի օրը Washington post-ի մեկնաբան Ջեքսոն Դիլը «Պոմպեոյի համավարակային գործունեությունը ապահովում է նրա տեղը պատմության մեջ ամենավատ պետքարտուղարների շարքում» վերնագրով հոդված էր հրապարակել։

«Նույնիսկ ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցները, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, կոչ են անում Թրամփի վարչակազմին թուլացնել պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են դեղամիջոցների եւ հումանիտար օգնության առաքումը Իրանի 80 մլն բնակիչներին- գրել է նա,- Այնուամենայնիվ, Պոմպեոն, կարծես, համաճարակը դիտարկում է որպես առավելագույն ճնշմումն ուժեղացնելու հարմար միջոց։ Մինչեւ ե՞րբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ