News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արտակարգ ռեժիմով հետևում է քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքին: Օրվա ընթացքում մեր 116 թեժ գծին ստացել ենք մի շարք ահազանգեր, կոնկրետ դեպքերով օգնել ենք անձանց իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Հետևել ենք նաև լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հարյուրավոր հրապարակումների, որոնց մի մասում առկա էին տարբեր բնույթի ահազանգեր:

Առաջիկա օրերին ի մի կբերենք մեր կատարած աշխատանքները և կհրապարակենք միջանկյալ ամփոփումը: Պաշտպանի լիազորություններին վերաբերող ահազանգերը կընթացքավորենք և մեր ունեցած գործիքակազմով ավելի մանրամասն ուսումնասիրություններ կկատարենք: Իսկ ավելի երկար ժամանակահատվածում կվերլուծենք նաև համակարգային ու օրենսդրական խնդիրները և հանդես կգանք համապատասխան առաջարկներով:

Նախքան այդ, իմ լիազորությունների շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները և համապատասխան վարույթների միջոցով տան իրավական գնահատականներ: Կարևոր է, որ քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինները հարուցեն նաև քրեական գործեր, որպեսզի հնարավոր լինի բոլոր հանգամանքներն ուսումնասիրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ