News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.11
EUR
539.87
RUB
6.97
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Անձանց վերաբերյալ տեղորոշման ինֆորմացիան, որը պահպանվում է հեռախոսային օպերատորների մոտ, եւ հեռախոսային օպերատորներն ունեն ամբողջական այդ տվյալները անձնավորված եւ շատ երկար ժամանակի համար, ինչպես նաեւ ունեն հեռախոսազանգերի  ամբողջական ցանկը տվյալ հեռախոսի հետ կապված, մեզ տալու են 1 բայց շատ կարեւոր հնարավորություն՝ տեղորոշել այն անձանց, որոնք շփվել են վարակակրի հետ։ Այս մասին այսօր մարտի 31–ին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որն առաջարկվել է կառավարության կողմից։

Նրա խոսքով՝ այն լուծումները, որ հիմա տրվում են, միտված են կանխարգելման եւ մեկուսացման աշխատանքները ավելի էֆեկտիվ դարձնելուն. «Երբ համաճարակների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի տվյալների բազայից տեղեկատվություն է հասնում, որ որեւէ անձ վարակակիր է, համակարգն ավտոմատացված ռեժիմով, վերլուծելով տվյալ անձի վերջին 14 օրերի տեղադիրքերը, նրա հեռախոսազանգերը, այս տվյալները միակցելով իրար տալիս է ամենահավանական անձանց շրջանակը, որոնք վարակակրի հետ ունեցել են շփում։ ԱԻՆ աշխատակիցը, որը նստած է կառավարության 5–րդ հարկում՝ իմ սենյակի հարեւանությամբ, զանգահարելու է տվյալ անձին եւ րոպե առաջ, վայրկյան առաջ տեղեկացնի, որ տվյալ անձը ամենայն հավանականությամբ շփվել է վարակակրի հետ։ Ուզում եմ կրկնել, որ այս համակարգն ավտոմատացված է ամբողջապես, չկա որեւէ մարդկային միջամտություն»։

Ավինյանի խոսքով՝ կիրառելով այս գործիքակազմը, համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վրայից բեռը կվերցվի. «Մեր նպատակն է, որպեսզի վարակի տարածման ինտեսիվությունը նվազի եւ միջինում մեկ անձը սկսի մեկ անձից նվազ մարդ վարակել, դա կնշանակի, որ մենք հասել ենք մեր պիկին եւ ունենք նվազման միտում»։

Նշենք, որ մարտի 31–ին խորհրդարանը երկրորդ փորձից, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջարկվել է կառավարության կողմից։ Ընդ որում, նախաձեռնությանը աջակցեցին միայն «Իմ քայլը» իշխող կուսակցության պատգամավորները։ «Կողմ» քվեարկեց խմբակցության 71 պատգամավոր։ Ընդ որում, «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից պատգամավորները քվեարկությունը բոյկոտեցին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգայցերը զուգակցվել են տասնյակ կասեցումներով․ԱԱՏՄ
Ստուգայցերի դիտակետում են հատկապես այն ոլորտների տնտեսավարողները, որոնք, ըստ դիտարկումների ամփոփ պատկերի, առավել հաճախ են խախտում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը․․․
Ոնց եմ զզվում թուլամորթ տեսակից, ով մի կտոր հացը կորցնելու սարսափից կորցրել է դեմքը․ Նաիրա Զոհրաբյան
Երեկ Նոյեմբերյանի հիվանդանոցի մի քանի բժիշկ «մարդ էին մեջ գցել», որ ես իրենց լսեմ եւ իրենք պատմեն, թե ինչ աղետալի վիճակում են իրենք․․․
Հիվանդանոցներում վարակակիրների բուժումը կնվազեցնի հիվանդության բարդացման եւ մահվան դեպքերը. հայտարարություն
Կառավարությունը վերոնշյալ որոշումը հիմնավորում է նրանով, որ առողջապահական համակարգն այլեւս ռեսուրսներ չունի վարակակիրներին հիվանդանոցային պայմաններում պահելու համար…
Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին
Հետևաբար նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս․․․
Հայաստանում մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ
Գիտական լաբորատորիայում նպատակ ունեն դիմակները հնարավորինս շուտ հանել շուկա, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել էկոլոգիապես մաքուր դիմակներ…
Սոբյանինը չի բացառել մինչեւ 2021 թվականի փետրվար դիմակային ռեժիմի պահպանումը
Նա նաեւ հույս է հայտնել, որ մեկ տարի անց Մոսկվան կվերադառնա իր նախկին կյանքին...