News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է պատահել, սիրելի քաղաքացիներ, ընտրություններում 70 տոկոս քվեն ստանալուց հետո, որ մեր և ձեր մեջ այդ աստիճան պատնեշ է ստեղծվել։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ խոսելով ԱԺ-ում քննարկվող անձնական տվյալների ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագծի շուրջ քննադատություններին։

Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ պատգամավորը նշեց, որ խելամիտ չէ մտածել, որ կառավարությունն արտակարգ դրության ժամանակ պետք է գաղտնալսումներ անի: «Ինչի՞ համար գաղտնալսենք, եթե գաղտնալսումը ոչ միայն հանցագործություն է, այլ նաև այս պայմաններում՝ անբարոյականություն: Այն մարդիկ, որոնք այս օրերին սիստեմատիկ կերպով փորձում են այդ կասկածի որդը մտցնել մեր հանրության գիտակցության մեջ, սեփական իշխանության նկատմամբ։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է պատահել սիրելի քաղաքացիներ, ընտրություններում 70 տոկոս քվեն ստանալուց հետո, որ մեր և ձեր մեջ այդ աստիճան պատնեշ է ստեղծվել, եթե ստեղծվել է»,- ասաց նա:

Կոնջորյանը նշեց, որ «Իմ քայլը» այնքան ժողովրդավար խմբակցություն է, որ Կառավարության և սեփական խմբակցության ավելի շատ նախագիծ է տապալել, քան ընդդիմությունը: «Ասում եք՝ այս մարդիկ ուզում են ձեզ գաղտնալսել, գաղտնալսեն, որ ի՞նչ անեն: Ասում են՝ ծածուկ նիստ եք անում, ծածուկ նիստը ուղիղ եթերո՞վ են անում: Ուղեղի ցնցում է մարդ ստանում, այ ձեր ցավը տանեմ: Դուք մտածում եք, որ մենք տխմար ենք, հա՞»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ