News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին նախազգուշացրել է կորոնավիրուսի դեմ պայքարում ապագա «ցավագին» երկու շաբաթվա մասին, եւ որ երկրում մահացությունը կարող է հասնել հարյուր հազարավորի, չնայած սոցիալական հեռավորության պահպանման կանոններին անգամ խստորեն հետեւելուն, փոխանցում է Reuters-ը: 

Թրամփը բնակչությանը կոչ է արել հետեւել իշխանությունների հանձնարարականներին եւ հավաքվել սահմանափակ թվով խմբերով՝ 10 մարդուց ոչ ավելի, աշխատել տանից եւ չընթրել ռեստորաններում ու բարերում:

«Ամերիկացի ժողովրդի համար միանգամայն կարեւոր է հաջորդ 30 օրվա ընթացքում հետեւել ցուցումներին: Սա կյանքի եւ մահվան հարց է»,- հայտարարել է նա:

Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով համակարգող Դեբորա Բիրքսն իր հերթին ներկայացրել է դիագրամներ, որոնք ցուցադրում են կորոնավիրուսի տարածման դինամիկան:

Այդ տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի հետ կապված բարդությունների հետեւանքով առաջիկա ամիսներին երկրում հնարավոր է մահանա 100 հազարից մինչեւ 240 հազար մարդ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ առանց իշխանությունների ձեռնարկած միջոցառումների երկրում կարող է մահանալ մինչեւ 2,2 մլն մարդ:

Հենց այս վիճակագրությունն է Թրամփին ստիպել հրաժարվել Զատկի տոներից հետո տնտեսության տեմպերի վերականգնման նախնական ծրագրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ