News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիան երեքշաբթի հայտարարել է վերջին 2 շաբաթում կորոնավիրուսի հետեւանքով մահացության տեմպի դանդաղման մասին, հայտնում է Bloomberg-ը: 

Նշվում է, որ իրավիճակը կարող է կրկին վատթարանալ, քանի որ երկիրը վտանգված է կորցնելու վերահսկողությունը առավել կարիքավոր հարավային շրջանների վրա՝ անկարգությունների եւ կողոպուտների պատճառով, որը կարող է տեղի ունենալ բիզնեսների մեծ մասի փակվելու հետեւանքով:

Երեքշաբթի Իտալիայում կորնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 11 591-ի՝ 812 դեպքով ավելի շատ երկուշաբթիի հետ համեմատած, ինչը վերջին 2 շաբաթում մեկ օրում մահացության դինամիկայի ավելի ցածր ցուցանիշ է:

Հեռուստաալիքը նշում է, որ կարիքավոր Հարավային Իտալիայի բնակչությանը ծանր ժամանակներ են սպասում:

Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյի փողոցներում պարեկում է ոստիկանությունը՝ կապված այն տեղեկությունների հետ, որ տեղական բանդաները օգտվում են համացանցից խանութների վրա հարձակումներ ծրագրելու համար:

Սնանկացած լաստանավային ընկերությունը դադարեցրել է մատակարարումները Սիցիլիա՝ ներառյալ սննդամթերքի եւ դեղորայքի: Իշխանությունները մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի բռնկմամբ առաջացած տնտեսական ճգնաժամը մաֆիային կստիպի գործել:

Հարավային Իտալիայում հուզումների կանխումը դարձել է կառավարության առաջնահերթ խնդիրը, նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ