News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հարավային Կորեայի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից բուժվող ընտանիքի համար նվագել են Շուբերտի «Ավե Մարիա»-ն, հայտնում է BBC News-ը:

Վոն Հյունգ-ջունը տանը ջութակ էր նվագում եւ իր կատարումները հրապարակում էր սոցիալական ցանցերում` կորոնավիրուսի բռնկման ընթացքում մարդկանց սատարելու համար, երբ Հարավային Կորեայի Մյոնգջի հիվանդանոցի արվեստի եւ առողջության կենտրոնը նրան խնդրեց նվագել COVID-19-ով վարակված հիվանդների համար:

Երաժիշտներն իրենց զարմանալի կատարմամբ ելույթ են ունեցել հենց այն հիվանդասենյակի դիմաց, որտեղ բուժվում էր կորոնավիրուսով վարակված ընտանիքը` երիտասարդ կինը, նրա երեք ամսական բալիկը եւ տատիկը:

Ջութակահարի խոսքով` բժիշկներն ու նրանց հիվանդներն ամենաշատն են պայքարում կորոնավիրուսի դեմ, եւ ինքը երախտապարտ է նրանց համար ելույթ ունենալու հնարավորության համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ