News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե 16 տարեկանից փոքր երեխաները խախտեն Վրաստանում գործող համընդհանուր կարանտինի հաստատված կանոնները, նրանց համար ստիպված են լինելու տուգանք վճարել ծնողները, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: 

Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 21-ից մտցվել է արտակարգ դրություն: Կառավարության հաստատած կանոնների խախտման համար տուգանքը ֆիզիկական անձանց համար կազմում է 3 հազար լարի (մոտ 900 դոլար): Վրաստանում մարտի 31-ից սահմանափակումները խստացվել են՝ երկրում մտցվել է համընդհանուր կարանտին եւ պարետային ժամ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի պարզաբանմամբ՝ անչափահասների համար սահմանափակումները վերաբերում են նաեւ ավտոմեքենայով ուղեւորվելուն:

«Անհրաժեշտ է ուղեւորվելու ընթացքն այնպես կազմակերպել, որ ավտոմեքենայի մեջ 3 մարդուց ավելի չլինի՝ ներառյալ վարորդը, այդ թվում եւ ցանկացած տարիքի երեխաները»,- ասել է Մեզվրիշվիլին:

Նրա խոսքով՝ այս պահանջը ոչ մի բացառություն չի նախատեսում բազմազավակ ընտանիքների համար:

Վրաստանում համընդհանուր կարանտինի պայմաններում արգելված է հավաքվել 3 մարդուց ավելի խմբերով ցանկացած վայրում, բացի խանութների եւ դեղատների տարածքներից. սահմանափակումը վերաբերում է ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

Պարետային ժամի ժամանակահատվածում՝ 21:00-ից մինչեւ 06:00, արգելված է փողոցներով տեղաշարժվել ինչպես ոտքով, այնպես էլ ավտոմեքենայով, նրանցից բացի, ովքեր հատուկ անցաթուղթ ունեն:

Տանից դուրս գալով՝ քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան անձնագիր եւ պատրաստ լինեն այն ոստիկաններին ներկայացնելու:

Երկրում կանգնել է հանրային տրանսպորտը, տաքսին իրավունք ունի տեղափոխելու 2 ուղեւորից ոչ ավելի եւ միայն հետեւի նստատեղին:

Ոստիկանական հսկիչ անցակետեր են տեղադրված Թբիլիսիի, Քութաիսիի, Բաթումիի, Փոթիի, Զուգդիդիի եւ Ռուսթավիի մուտքերին: Նրանց աշխատանքին ներգրավված է բանակը:

Հսկիչ անցակետերում կատարվում է ջերմասքրինինգ՝ չափում են վարորդների, նրանց ուղեւորների եւ անգան անցորդների ջերմությունը: Ոստիկանները գրանցում են նաեւ երկրի տարբեր շրջանների բնակիչները որտեղից ու ուր են գնում:

Մառնեուլիի եւ Բոլնիսի շրջաններ մտնելուց առաջ ավտոմեքենաները պարտադիր ախտահանում են. այնտեղ խիստ կարանտինը գործում է մարտի 23-ից: Տեղի բնակիչներին արգելված է այս շրջանների սահմաններից դուրս գալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ