News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 02
USD
483.02
EUR
536.78
RUB
6.92
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին Մալաթիայի ոստիկանության բաժնում բռնության ենթարկված 28-ամյա Տիգրան Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի հետ ասաց նրա փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը:

Փաստաբանը հայտնեց, որ իրենց խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը բավարարվել է, սակայն ընտանիքը 1.5 մլն դրամ չի ունեցել, որպեսզի 28-ամյա Տիգրանը չկալանավորվի, այլ նրա նկատմամբ գրավ կիրառվի:

 Նշենք, որ Տիգրան Կարապետյանը կալանավորված է ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) առաջադրված մեղադրանքով:

Նշենք, որ ՀՔԾ-ում հարուցված քրական գործով էլ Տիգրան Կարապետյանը հանդիսանում է տուժող:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ ընդունվել վարույթ:

Երեկ էլ ոստիկանների կողմից բռնության ենթարկված տղամարդու ընտանիքը տեսաուղերձով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք՝ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի եւ Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային եւ ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղեւորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին եւ հնչեցրել են հայհոյանքներ: Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։

Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք: Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5։25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին եւ ներկայացվել տարածքային քննչական բաժին' հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստիճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրշեջ-փրկարարները մարել են 2000 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել…
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 23-24-ը Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծառ...
ԱՄՆ մի շարք քաղաքների ոստիկաններ միացել են ի հիշատակ Ֆլոյդի ընթացող բողոքի ցույցերին
Որոշ ոստիկաններ միանում են ամերիկյան քաղաքներում ընթացող բողոքի խաղաղ ցույցերին…
Աշտարակ-Արուճ ճանապարհին «ԿամԱԶ»-ը շրջվել է. 3 վիրավորներից երկուսն անչափահաս են (ֆոտո)
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ…
Դանակահարություն Ակնալիճ գյուղում․ ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին․ նա ձերբակալվել է
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է…
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանազանցություն, կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար
Բացի այդ, զորամասի հրամանատարը 2019թ. սկզբներից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն…
Ամենաշատ