News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ ապրիլի 1-ին, դիմել է պարետ Տիգրան Ավինյանին խնդրանքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի կայքից։

Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 1 հավելվածով սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները, իսկ № 2 հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:

Նշված որոշման № 2 հավելվածի աղյուսակ 1-ում (M) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն բաժնում՝ 69.10 կոդի դիմաց «Թույլատրված» սյունակում նշվել է «Բացառությամբ փաստաբանական գործունեության մասով», իսկ «Արգելված» սյունակում՝ «Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով» բառերը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 01.04.2020 թվականին դիմել է պարետ Տիգրան Ավինյանին խնդրելով՝

Ա. Պարզաբանել՝

1. Արդյո՞ք փաստաբանական գործունեությունը Պարետի որոշմամբ սահմանափակվել կամ արգելվել է:

2. Եթե սահմանափակվել է, ապա՝ արդյո՞ք փաստաբանական գործունեությունը թույլատրվել է միայն առցանց կամ հեռավար կարգով. եթե այո, ապա ինչպե՞ս կարող է փաստաբանը մեղադրյալի հարցաքննությանը, քննչական այլ գործողություններին, կամ կալանավորման հարցը որոշող դատական նիստերին մասնակցել առցանց կամ հեռավար կարգով[1]:

Բ.  Փոփոխություն կատարել Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 2 հավելվածի Աղյուսակ 1-ում՝ (M) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն բաժնում՝ 69.10 կոդի դիմաց՝

1. «Թույլատրված» սյունակում նշված «Բացառությամբ փաստաբանական գործունեության մասով» բառերը փոխարինել «Բացառապես փաստաբանական գործունեության մասով» բառերով.

2. «Արգելված» սյունակում՝ «Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով» բառերից հետո լրացնել «Փաստաբանական գործունեությունը հնարավոր է իրականացնել ամբողջ ծավալով՝ Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման 3-րդ կետի պահպանման պայմանով»: Գ. Փոփոխություն կատարել Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 1 հավելվածի 7-րդ կետում՝

1) «5-րդ կետի» բառերը փոխարինել «6-րդ կետի» բառերով.

2) 3-րդ ենթակետում՝ «նույն ընկերության» բառերը փոխարինել «նույն գործատուի» բառերով:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 01.04.2020թ. գրությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում դավադրության հիմար տեսությունների պատճառով շարունակվում են գրոհները բջջային աշտարակների վրա
MobileUK-ը հաղորդել է, որ ամբողջ երկրում գրանցվել է ցանցային աշտարակների հրկիզման 87 դեպք․․․
Արեւի լույսը ոչնչացնում է SARS-CoV-2 վիրուսը․ հետազոտություն
ԱՄՆ կենսաբանական պաշտպանության վերլուծության եւ հակազդման ազգային կենտրոնի գիտնականները SARS-CoV-2-ի ուսումնասիրության արդյունքում եկել են նոր եզրակացությունների․․․
Նոր կորոնավիրուսի հայտնվելը «միայն սառցաբեկորի գագաթն է»․ չինացի գիտնական
Եթե մենք ուզում ենք կանխել մարդկանց տառապանքները վարակիչ հիվանդության հաջորդ բռնկումից, մենք պետք է նախապես իմանանք վայրի կենդանիներից փոխանցվող այս անհայտ վիրուսների մասին...
Կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում խորացրել է ֆինանսական խոցելիությունը՝ առաջացնելով նոր ճգնաժամերի սպառնալիք․ ԵԿԲ
Եվրոգոտու տնտեսությունը, ինչպես սպասվում է, այս տարի կկրճատվի մոտ 10%-ով, եւ կառավարությունները մի շարք միջոցառումներ են ընդունել, որպեսզի սահմանափակեն վնասը․․․
Շառլ Միշել. այժմ կորոնավիրուսի նկատմամբ ԱՀԿ-ի գործողություններն ուսումնասիրելու ժամանակը չէ
Այս ամենը կուտակվում է, և մի օր իշխանությունը կտեսնի, որ այլևս ոչ մի հենարան չունի․ Հարություն Մեսրոբյան. Ankakh.com
Մենք գտնվում ենք, այսպես կոչված, «կատարյալ փոթորկի» մեջ․․․
Ամենաշատ