News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը, որի բնակչությունը պաշտոնական տվյալներով մոտ 3 անգամ է ավելի, 190 դեպք ունի կորոնավիրուսի, իսկ մենք, որ 3 միլիոն էլ չկանք՝ 560–ն անցնում ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունմանը։

Նրա խոսքով՝ դա գլիս է ազգի «որակից», բերելով Ճապոնիայի օրինակը. «125 միլիոն բնակչություն ունի, բայց ընդամենը 2.5, թե 5.5 հազար դեպքեր եւնի։ Պատկերացրեք ինչ բարեկիրթ ազգ է, որ իշխանության հորդորն իրեն տեղ է հասնում։ Մեզ մոտ դուրս եկեք բակեր, փողողներ, մարդիկ առանց դիմակների, առանց ձեռնոցների նստած բլոտ են խաղում, նարդի են խաղում»։

Ադիբեկյանի խոսքով՝ արգելել մարդկանց գնալ աշխատանքի, բայց նրանց ֆինանսական աջակցություն չտրամադրել անտրամաբանական է. «Հարց է ծագում իրենք ո՞նց են իրենց ընտանիքները պահելու։ Մերձբալկյան երկրներում որոշում է կայացվել 1 ամսվա համար մինչեւ 500 դոլորի չափով աջակցություն ստանան հոնորարով ապրող գործիչները՝ լրագրող, գրող, կոմպոզիտոր եւ այլն։ Այսինքն, եթե պետությունը արգելանքներ է դնում, պետք է հասկանա դրնց փափկացման համար ինչ քայլեր անի։ Հեշտ է արգելել հանրային տրանսպորտի գործունեությունը, բա, եթե մարդը իրոք տեղ պետք է գնա եւ տրանսպորտով պետք է գնար, տաքսիի գումար իրեն որտեղի՞ց, որ այդ հարցը լուծի։ Լուծումը պետք է լինի երկկողմանի, եթե մենք պատնեշ ենք դնում, պետք  մտածենք դրա բացասական հետեւանքների մասին»։

Սոցիոլոգն անդրադարձավ նաեւ օրավարձով աշխատողներին եւ նրանց առջեւ ծառացած խնդիրներին, «Տաքսու կամ երթուղայինի վարորդը՝ ընտանիքին կերակրում է օրվա եկամտով, իերն ասում են 1 կամ 2 ամիս ղեկին մի նստի, բա ընտանիքը ո՞նց պահի։ Դրա մասին պետք է մտածվի եւ բյուջեում այն գոմարները, որ հավաքվել են, պետք է օգտագործվի եւ թեթեւացնի բասացական հետեւանքները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ