News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վտանգներն ու սպառնալիքներն իրենց անտեսանելի բնույթով բարդ խոցելիություններ են առաջացնում Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հարցում, որի բաղադրիչներից ընդամենը մեկն է քաղաքացիների առողջության անվտանգության ապահովումը: Այս մասին հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«ՀՀ իշխանությունը որպես լուծում ընտրել է հեռախոսների միջոցով տեղորոշմամբ վարակակիրների շփումների հնարավոր շրջանակը պարզելը:

Միեւնույն ժամանակ՝ համավարակի միջոցը պատեհ նկատելով՝ ԵՏՄ տարածքի բնակչության անձնական տվյալների հնարավորինս ամբողջական վերահսկման նպատակով Ռուսաստանն օրենսդրորեն նախաձեռնել է նույնատիպ՝ կապի միջոցներով տեղաշարժերի վերահսկման, ավելին՝ դիմային նույնականացման գործընթաց. առայժմ միայն ՌԴ-ում:

Պահպանողական կուսակցությունը, կարեւորելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բարձրագույն արժեքներ լինելը եւ ՀՀ քաղաքացիներին վերաբերող անձնական բնույթի տեղեկատվության գաղտնիության ապահովումը, գործող իշխանությանը կոչ է անում՝

ա) Ապահովել հավաքագրված տվյալների կիրառումը՝ բացառապես համավարակի կանխարգելման դեմ ուղղված միջոցառումներում,

բ) Ապահովել համավարակի ընթացքում կիրառվող տեղեկատվության պահպանումն ու վերծանումը բացառապես ՀՀ տարածքում՝ բացառելով կամայական հնարավոր արտահոսք, այդ թվում՝ դեպի ՀՀ-ից դուրս գտնվող ամպային տիրույթներ,

գ) Քաղաքացու կողմից իր իսկ տվյալների անվտանգությունը կառավարելու նպատակով նախատեսել հասցեատիրոջը պարտադիր եւ անհապաղ ծանուցման ֆունկցիոնալ (sms հաղորդագրություն) հնարավորություն բոլոր այն դեպքերի համար, երբ կոնկրետ հասցեատեր քաղաքացու անձնական տեղեկույթն այս կամ այն կերպ մասնակցում է ծրագրի միջոցով մշակման գործընթացին,

դ) Տեխնիկական միջոցներում պարտադիր ապահովել տվյալների կիրառման վերաբերյալ մանրամասն արձանագրություններ (log),

ե) նախաձեռնել առարկայական քննարկումներ՝ վերը նշված տեխնիկական միջոցառումների ներդրման եւ իրականացման վերաբերյալ,

զ) Իրականացնել պարբերական ստուգումների եւ վերահսկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան գնահատել վերծանվող տվյալների նպատակահարմարությունը:

Որպեսզի դրական ելքերի ակնկալիքով ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը Հայաստանն ակամա չդարձնի կիբեր-բռնապետության մոդելի փարձարկման դաշտ, Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է վերոնշյալ խնդիրների լուծման եւ առաջարկների համալիր ներդրման ու իրականացման շրջանակներում ցուցաբերել քաղաքական եւ մասնագիտական համակողմանի աջակցության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ