News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի եւ Հանրային հեռուստաընկերության: Այս մասին տեղեկանում ենք Դատական- տեղեկատվական համակարգից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը:

Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ դատական հայցը վերաբերում է 2020 թվականի հունվարի 30-ին «Հ1»-ի գլխավոր լուրերի թողարկմանը Արամ Օրբելյանի վերաբերյալ ռեպորտաժին, որտեղ նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը. «Կատարվել են զրպարտչական արտահայտություններ։ Ասվել է, որ Արամ Օրբելյանը 2018 թվականի մայիսից օգոստոսը պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել ՍԴ շենք: Սկզբնաղբյուն էլ նշված է ԱԱԾ-ին»։

Ներկայացուցիչն ասել էր, որ նշված ժամանակահատվածում Օրբելյանը ՍԴ շենք պարբերաբար ելումուտ չի ունեցել։

Օրբելյանը դատարանից պահանջում է պատրավորեցնել պատասխանող 2 կողմերին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու համար,  ինչպես նաեւ պատասխանողներից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ