News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Ստանիսլավ Զասը նշել է` տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ:

«Ես հայկական կողմից տեղեկացա Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին: Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել են երկու զինծառայող և Ոսկեվանի 2004թ. ծնված բնակիչը, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։

Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին: Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուծաներին»,- նշել է Զասը:

Մարտի 30-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, հակառակորդը հետ է շպրտվել, սակայն միաժամանակ թիրախավորվել են Բաղանիս և Ոսկեվան գյուղերը. վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ նիստում Մնացականյանը անդրադարձել է խախտումներով անցկացված ադրբեջանական զորավարժություններին
Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և…
Առանձին ​​պետությունները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում ՀԱՊԿ-ի հետ համագործակցության նկատմամբ. Լավրով
«Սերբիան ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի հետ, մասնակցում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին եւ առանձին զորավարժություններին...
ՌԴ-ի եւ ՀՀ-ի հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում. Լավրով
«Հարաբերությունները մենք որպես դաշնակցային ենք գնահատում, դրանք հենց այդպիսին են...
Ստանիսլավ Զաս. օրակարգում է ՄԱԿ-ի գործողություններին ՀԱՊԿ խաղաղապահ պոտենցիալի ներգրավումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հաստատել է կազմակերպության անդամ պետությունների անվտանգության համար սպառնալիքների աճը
Լավրովը նշել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի զարգացման կարեւորությունը
Դա կազմակերպության ուժերին թույլ կտա մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին...
Ամենաշատ