News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության համար գործում են անտոկոս վարկի եւ փոխհատուցման ծրագրեր: Կառավարությունն առաջարկում է երկուս տեսակի գյուղատնտեսական ծրագիր՝ վարկավորում 0 տոկոս տոկոսադրույքով 3-12 ամսով, իսկ ինտենսիվ այգիների դեպքում՝ մինչեւ 5 տարի: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ գործում է նաեւ փոխհատուցման ծրագիր:

Նա պարզաբանեց, որ եթե քաղաքացին ցանկանում է օգտվել վարկից, ապա դիմում է ֆինանսական հաստատություն, որը հայտերի հավաքագրումից հետո կառավարությանն է ներկայացնում հնարավոր վարկառուների ցուցակը, որից հետո նախարարությունը թեկնածուների համար հեռահար կուրսեր է անցկացնում, որի ավարտից հետո սերտիֆիկատ է տրվում:

 «Իսկ փոխհատուցման տարբերակները ենթադրում են ջերմոցների, «խելացի ֆերմաների», ինտենսիվ այգերի կառուցում եւ արդիականացում: Շահառուները պետք է 5-օրյա կուրս անցնեն: Եթե, օրինակ, հայտը վերաբերի «խելացի ֆերմա» նախագծին, որը գնահատվում է 11 մլն դրամ, ապա մենք կփոխհատուցենք 5,5 մլն դրամ»,- նշեց փոխնախարարը:

Խոջոյանը հավելեց, որ կոոպերատիվների դեպքում, երբ նրանք դիմում են բանկին վարկ ստանալու համար, կազմակերպվում է 3-օրյա կուրս: «Ինչ վերաբերում է բանկերի աշխատանքին, ապա այս պահին տեղաշարժի սահմանափակման պատճառով դրանք աշխատում են սահմանափակ ձեւաչափով՝ հիմնականում հայտեր ընդունելով: Այն բանից հետո, երբ սահմանափակումները կհանվեն, բանկերը կսկսեն աշխատել լիարժեք ռեժիմով: Ընդհանուր առմամբ պետության հետ համագործակցում են 11 բանկեր եւ 7 վարկային կազմակերպություններ: Յուրաքանչյուր ֆինանսական հաստատություն ինքն է որոշում՝ որ ծրագրին միանա»,- եզրափակեց պաշտոնյան:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%...
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ