News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ինձ թվում է պաշտոնաթող նախագահից բարձր էլ ստատուս չկա, ավելին է քան գործող նախագահը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ երեկ Բակո Սահակյանն ասել է, որ շարունակելու է Արցախում ապրել, եթե հաղթեք Բակո Սահակյանը, որեւէ պաշտոն կզբաղեցնի, թե՞ ոչ։

«Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Ղարաբաղում եւ օգնելու է Ղարաբաղի իշխանություններին, բայց ի՞նչ է նշանակում, օգնելը պարտադիր պաշտոն պետք է լինի՞։ Պաշտոնաթող նախագահը դա արդեն ամենաբարձր պաշտոնն է»,– ասաց Հարությունյանը։

Հարցին, թե իմանալով, որ արդե 2–րդ փուլ է լինելու ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներից՝ մինչեւ ամենաբարձր մակարդակով, ո՞ւմ հետ է հեռախոսազրույց ունեցել, Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մեկի հետ ես չեմ քննարկել 2–րդ փուլ եւ այլն, այսինքն ի՞նչ է նշանակում հեռախոսազրույց ունեցե՞լ եք։ Ես ԱԺ նախագահի հետ խոսել եմ ընտրություններից առաջ, ընդամենը բարեմաղթանքներ, որ մաքուր ընտրություններ լինեն, արդյունքների մասին չենք էլ քննարկել, մնացած ոչ մեկի հետ։ Ես 2–րդ փուլին սպասում էի դեռ շատ վաղուց, այդքան միամիտ չեմ, որ 14 թեկնածուի պարագայում, այն էլ տեսեք ինչպիսի թեկնածուներ՝ բոլորը վաստակ ունեցող, ծանրակշիռ քաղաքական ուժեր, այսինքն ես քաղաքականության մեջ այդքան պրիմիտիվ չեմ էլի, որ չհասկանամ։ Բավականին ուսումնասիրությունների արդյուքնում ես միշտ տեսնում էի, որ 2–րդ փուլ լինելու է։ Վերջին հանդիպմանն էլ՝ շտաբի պետերի, ակտիվիստների հետ , ասացի վերջում 1–1.5 տոկոսի համար ենք պայքարելու եւ այդպես էլ եղավ։ Միայն Ստեփանակերտում մեր հաշվարկները 1500–2000 ձայնի տարբերություն տվեց՝ ի վնաս»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ընտրությունների նախօրեին էլ հյուրանոցում պատահմամբ հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորներին. «Նրանցից ճանաչում էի միայն Ալեն Սիմոնյանին։ Ի դեպ նկարել են եւ ինձ հարց են տալիս ի՞նչ եք քննարկել, ասացի ոչ մի բան , չեմ էլ իմացել ովքեր են, միայ Ալենին էի ճանաչում Սիմոնյան, որպես ԱԺ փոխնախագահ, բարեւել ենք, չգիտեմ հասցրել եմ սուրճ խմել, թե ոչ, հարցնում են ինչ եք արել, ասացի ոչ մի բան, զրուցել ենք, հետո վեր կացել գնացել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ