News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը պատրաստ է քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ Կառավարություն կազմելու համար արդյոք պատրա՞ստ է կոալիցիա կազմել մյուս թեկնածուների հետ։

«Առանձին անուններ չեմ հայտարարի։ Ժամանակին հայտարարել եմ՝ այն ուժերի հետ, որոնք կընդունեն օրակարգը. սոցիալ-տնտեսական, Արցախի զարգացման, անվտանգության եւ կարեւոր պայմանը՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ, ինչպես նաեւ՝ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ, միայն մի հարցում կարող է տարաձայնություն լինել՝ Ղարաբաղի հարցում։ Այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել այս ծրագրեր շրջանակներում, ապա մենք համագործակցելու ենք»։

Հարցին՝ արդյոք նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանին ինքը պաշտոնի առաջարկություն անե՞լու է կամ պատրաստվո՞ւմ է համագործակցել Սամվել Բաբայանի հետ, Հարությունյանն ասաց.

«Ես դեռ ոչ մեկի հետ չեմ հանդիպել։ Արցախում ես հակառակորդ, թշնամի չունեմ։ Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ. հարեւաններ ենք։ Սամվել Բաբայանը եղել է մեր հրամանատարը, երբ ես ծառայում էի. թեկնածուներից երկուսն էլ սանիկներս են։ Բոլորի հետ ընկերներ ենք։ Ես խնդրում եմ հայաստանյան լրատվամիջոցներին՝ մի փորձեք արհեստական սեպ խրել մեր մեջ»։

Անդրադառնալով ընտրությունների երկրորդ փուլի անցկացման իր առաջիկա ծրագրերին, նախագահի թեկնածուն ասաց. «Որեւէ քարոզչական հանդիպումներ չեմ իրականացնելու, քարոզչականը կտեսնեմ նայած ակտիվությունից, որպեսզի մեր հասարակությանն այս լարվածությունից հանենք։ Կարծում եմ, որ ժողովուրդն ունի քվեարկելու իր որոշումը, շատ անելիքներ չկան»։

Նշենք, որ քիչ առաջ Արցախի ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակեց Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին:

Ըստ այդմ, առաջատար եռյակի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս)

2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4)

3․ Վիտալի Բալասանյան – 10755 քվե  (14.7 տոկոս)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ