News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնագիտական արշավախումբը, որը Պերուում ուսումնասիրում է Արեւի եւ Լուսնի բարձր բուրգերի կողքին գտնվող տեղամասը, հնագույն թաղման վայրեր է հայտնաբերել, որոնք պահպանվել են Մոչե մշակույթի ժամանակներից: Գիտնականները, մասնավորապես, գտել են շնաձկների, կետերի, ինչպես նաեւ այլ ծովային խոշոր էակների մնացորդներ, հայտնում է Archaeology-ն:

Ֆլորիդայի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները, որոնց խումբը գլխավորել է պրոֆեսոր Գաբրիել Պրիետոն, ուսումնասիրել են Մոչե գետի հնագիտական տեղամասը, որը Պերուի մեձափից հեռու է մոտ 10 կմ: Մ.թ. 200-800 թվականների ժամանակահատվածում այստեղ գոյություն է ունեցել Մոչե ինքնատիպ մշակույթը, որից գրավոր վկայություններ չեն մնացել, փոխարենը մնացել են աստիճանաձեւ բուրգերը:

«Մոչե մշակույթի կրողները բացի տասնյակ աստիճաններից, կառուցել են նաեւ քարե հարթակներ կրոնական ծիսակատարությունների համար: Մենք ուսումնասիրել ենք այդպիսի հարթակներից մեկը եւ դրա կողքին հայտնաբերել ծովի բնակիչների ոսկորներ: Հարթակի մոտ փոսերում հայտնաբերվել են Kogia կաշալոտների, շնաձկների, ինչպես նաեւ մի քանի այլ ծովային էակների ոսկորներ: Սա անչափ անսպասելի գտածո է»,- ասել է Պրիետոն:

Պերուի պատմական շրջանում հայտնաբերված գտածոները Հարավային Ամերիկայի համար եզակի են: Նախկինում այդպիսի ոսկորներ հայտնաբերվել են Մեքսիկայի տարածքի թաղման վայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ