News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարտի 3-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Գյումրու Իսահակյան փողոցի շինություն մտել էին պատուհանով, որը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ։

Գողացել էին գազի կաթսա, ջեռուցման 51 մարտկոց, սալիկներ, էլեկտրական շաղափ եւ այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Մուշի ոստիկանները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Բացահայտման աշխատանքին միացել էին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, որոնք մարտի 28-ին հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերեցին։ Տեղեկությունների իրացման արդյունքում Գյումրիի բնակիչներ 27 եւ 45-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին։ Նրանք տվեցին խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին Արմավիրի մարզում վաճառված գողոնի մի մասը։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ բերման ենթարկվածները մարտի 26-ին, դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Շիրակ գյուղի անասնագոմի դուռն ու ցլիկ գողացել, որը եւս տեղափոխել են Արմավիրի մարզ ու վաճառել։ Կենդանին հայտնաբերվել եւ վերադարձվել է տիրոջը։

Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ