News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոսովոն վերացրել է 100 տոկոս մաքսավճարը սերբական ապրանքների ներմուծման, սակայն նոր միջոցառումներ է սահմանել, որոնք բարդացնում են սերբ քաղաքացիների մուտքը երկիր, ինչը կարող է քննադատություն առաջացնել Միացյալ Նահանգների կողմից, հայտնում է Reuters-ը:

Կոսովոն մաքսավճար էր սահմանել 2018-ի նոյեմբերին այն բանից հետո, երբ Սերբիան արգելափակել էր հանրապետության անդամակցությունը միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաեւ` Ինտերպոլում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-յում: 

Երկրի վարչապետ Ալբին Կուրտին` Եվրամիության եւ Միացյալ Նահանգների ճնշման տակ, որոնք անցած ամիս դադարեցրել էին 50 միլիոն դոլար տնտեսական օգնությունը Կոսովոյին, հայտարարել է, որ մաքսավճարները չեղյալ կհայտարարվեն ապրիլի 1-ից, իսկ իրավիճակի գնահատումը տեղի կունենա հունիսի 15-ին:

Սակայն Կոսովո մուտք գործելու համար սերբական պետհամարանիշներով բեռնատարներն ու մարդատար ավտոմեքենաներն այժմ պետք է ժամանակավոր համարանիշներ ունենան, իսկ Սերբիայի քաղաքացիներին հատուկ թույլտվություն անհրաժեշտ կլինի: Նմանատիպ միջոցներ են կիրառում նաեւ Սերբիայի իշխանությունները Կոսովոյից այցելուների նկատմամբ:

Եվրամիությունը ողջունել է մաքսավճարների չեղարկումը: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոսեպ Բորելը հայտարարել է, որ «տարածաշրջանային համագործակցությունը նույնքան կարեւոր գործոն է, որքան ապրանքների հոսքի պահպանումը, հատկապես` ճգնաժամի պայմաններում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ