News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բանտերում գտնվող լրագրողներին եւ դիսիդենտներին կորոնավիրուսի հետ կապված համաներման շրջանակներում ազատ չարձակելու մասին թուրքական իշխանւթյունների որոշումը տարակուսանք է առաջացրել, գրում է, The Guardian-ը։

Այդ որոշումը Նելսոն Մանդելայի ՄԱԿ կանոնների խախտում է։ Դա բանաձեւ է, որը քաղբանտարկյալներին պաշտպանում է խտրականությունից։

Թուրքիայում, կորոնավիրուսի տարածման հետ կապված, ծագել են մտավածություններ, որ մարդիկ երկրի լիքը բանտերում ենթարկվում են առավելագույն վտանգի, խորհրդարանը շտապել է մշակել կալանավորների մեծ մասի ազատ արձակման օրենքի նախագիծ։ 300 000-ի 1/3-ը ազատ կարձակվի։

Փոփոխությունները, որոնք խորհրդարան են մտցվել երեքշաբթի օրը, ենթադրում են 65-ից բարձր տարիք ունեցող կալանավորների, փոքր երեխաների հետ կանանց եւ այլ անձանց տնային կալանքի տակ փոխադրելու, ինչպես նաեւ այլ կալանավորների պատժաժամկետը կրճատելու, ոմանց վաղաժամ ազատ արձակելու հավանականություն։

Բացի այն մարդկանցից, որոնք ծանր հանցագործություններ են կատարել՝ սպանություն կամ սեռական բռնություն, փոփոխությունները համաներում չեն նախատեսում նաեւ ահաբեկիչների համար։ Սակայն թուրքական իշխանությունների կողմից ահաբեկչության լայն սահմանման պատճառով բանտերում կմնան նաեւ քաղբանտարկյալները, որոնք այնտեղ են հայտնվել իրենց հայացքների համար։

Այս շաբաթ Amnesty International-ը հայտարարել է, որ ավելի շատ լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ կմնան ճաղերի հետեւում՝ լղոզված, եւ լայնորեն չարաշահված օրենքների պատճառով։

Թուրքիայում կորոնավիրուսի արագ տարածման հետ կապված, չնայած միջոցառումներին, այս կալանավորները մեծ վտանգի կենթարկվեն հենց որ վարակը ներթափանցի բանտեր, որի հավանականությունը, Guardian-ի տվյալներով, 121 տոկոս է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ