News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով և վնասված լյարդով բուժօգնության է դիմել 38-ամյա մի կին, նրան դանակահարել էին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը հիվանդանոց է մեկնել: Տուժողն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նրան վիրահատել են: Բժիշկներին հասցրել էր միայն հայտնել, որ Փափազյան փողոցի խանութի մոտ իրեն դանակահարել են:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկել` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ նախ ճշտվել է, որ դեպքը ոչ թե Փափազյան փողոցում, այլ Կոմիտասի պողոտայում է կատարվել, ապա ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել է նրա 36-ամյա ծանոթը, որը Րաֆֆու փողոցի բնակիչ է:

Մարտի 30-ին նշված հասցեից կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կասկածվողը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լրատվամիջոցները տեղեկացել են բողոքի ցույցերի ժամանակ Նյու Յորքի քաղաքապետի դստերը ձերբակալելու մասին
Ձերբակալվելիս աղջիկը չի հայտնել, որ քաղաքապետի դուստրն է…
Լոս Անջելեսի հայկական ձեռնարկությունները անկարգությունների ֆոնին ավերվել եւ կողոպտվել են
Կոկոզյանը ներխուժածներին խնդրել է փրկել իր բիզնեսը, բայց շշով հարվածել են նրա գլխին…
Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին տնակ է այրվել (ֆոտո)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ...
Քաջարանի բնակչին առեւանգելու գործով 3 անձ կալանավորվել է. 4 հոգով տարել են, կրակել են ոտքերին, ծեծել
Այնուհետեւ «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող՝ Ա. Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան...
Դալասում բողոքի ցույցերի պատճառով աղետի ռեժիմ են մտցրել
Փաստաթղթում նշվում է, որ Դալասին այս միջոցառումը կօգնի «հաղթահարել հանցավոր կողոպուտը, վանդալիզմն ու բռնությունը»…
Նոր Նորքի 4-րդ զանգվածում բախվել են «Infiniti FX35»-ը եւ «Nissan Тeana»-ն. վերջինիս վարորդին հասցրել են հիվանդանոց
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Ամենաշատ