News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի հնարավորությունները կորոնավիրուսի պատճառով չեն պակասել։ Սթոլթենբերգը այդ մասին հայտարարել է այն կասկածների ֆոնին, թե Ռուսաստանը կարող է փորձել օգտագործել հիվանդության ազդեցությունը՝ ռազմական դաշինքի պաշտպանունակությունը հետազոտելու համար, հայտնում է AP-ը։

ՆԱՏՕ-ն խոստովանում է, որ ռուսական սահմանին մոտ տեղակայված աշխատակիցների մեջ, ինչպես նաեւ Աֆղանստանում ուսումնական գործողությունների ժամանակ հայտնաբերվել են հիվանդության դեպքեր։ Վարժանքների թիվը կրճատվել է, իսկ կորոնավիրուսը ստիպել է ՆԱՏՕ-ին կրճատել Բրյուսելում գլխավոր գրասենյակի հաստիքները։

Միաժամանակ, Ռուսաստանը վարժանքներ է անցկացնում, որոնք նրա ՊՆ-ի խոսքերով, ուղղված են ցանկացած վարակ հաղթահարելու իր զինվորականների պատրաստականության ստուգմանը։ Բրիտանական ռազմածովային նավատորմն անցյալ շաբաթ հայտարարել է, որ իր նավերը հետեւել են ռուսական ռազմանավերին՝ նրանց կողմից «Հյուսիսային ծովում ակտիվությւան անսովոր մակարդակ ցուցաբերելուց հետո»։

«Իհարկե, մենք տեսնում ենք զգալի ռազմական ակտիվություն ՆԱՏՕ-ի սահմանների մոտ։ Մենք Ռուսաստանի զգալի ներկայություն ենք տեսել Հյուսիսային ծովոմ»,- ասել է Սթոլթենբերգը լրագրողներին։

«Մենք որոշ ուղղումներ ենք մտցրել վարժանքներում։ Մենք չեղարկել ենք որոշ վարժանքներ, փոփոխել ենք մյուս վարժանքները, սակայն դա չի խախտում մեր օպերատիվ պատրաստականությունը։ Մենք շարունակում ենք պարեկություն անել երկնքում եւ պաշտպանել մեր սահմանները, ինչպես նաեւ մեր առաքելություններն ու գործողությունները»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ