News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 02
USD
483.02
EUR
536.78
RUB
6.92
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում անցկացված ընտրությունները ոչ մի համեմատություն չունեն այն բանի հետ, ինչ տեղի էր ունեցել Ադրբեջանում վերջին ընտրությունների ժամանակ: ԼՂՀ-ում ընտրությունները որակի առումով կազմակերպված էին ավելի բարձր մակարդակով: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը Ղարաբաղում դիտորդական առաքելություն էր իրականացրել:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում ընտրողներին մոտիվացրել է այն, որ մինչեւ վերջ պահպանվեց հաղթողի վերաբերյալ ինտրիգը:

«Այն պահպանվում է նաեւ հիմա, ընդ որում՝ այսպիսի բան վաղուց չէր եղել՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Նույնիսկ աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին մասնակցությունն այնպիսին էր, ինչպես եղել է 2012 թվականի նախագահական ընտրություններում»,- նշեց նա:

Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ դեռեւս հայտնի չէ, իրենց կազմակերպության մասնակցությունը ընտրությունների երկրորդ փուլին՝ հաշվի առնելով Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը:

Ղարաբաղում ընտրությունների ժամանակ հիմնական խախտումների թվում, նրա խոսքով, գաղտնի քվեարկության սկզբունքի խախտումն էր:

«Մեր կազմակերպությունը ներկայացրել է հանցագործության մասին 4 հաղորդում, դրանցից մեկով քրեական գործ է հարուցվել եւ այն էլ՝ ուշացած: Խոսքը Մարտունիում միջադեպի մասին է, երբ փորձ արվեց փակել թեկնածուի ճանապարհը: Եվս մեկ լուրջ խախտում էր քվեաթերթիկների լուսանկարումը, որոնց մասին հանձնաժողովների նախագահները, իրենց իսկ խոսքով, չեն կարողացել ոստիկանությանը հայտնել, քանի որ համապատասխան հանձնարարություն են ստացել: Մենք դեռեւս դեկտեմբերին էինք առաջարկում այս խախտումը քրեականացնել, սակայն գաղափարը չստացավ Ղարաբաղի իշխանությունների հավանությունը: Դրանից բացի, ամբողջ նախընտրական քարոզչությունն ուղեկցվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ բարեգործությամբ»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ Ղարաբաղում մարտի 31-ին անցկացվել են համազգային ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա քաղաքական առեւտուր չէ․ Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար
Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ...
«Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում
Նրանք երաշխիքներ են պահանջում Արայիկ Հարությունյանից...
«Հրապարակ». Բոլորը խռովել են . Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը չեն կանչել նաեւ Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին
Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո խրախճանքին մասնակցած բոլոր արցախցի հյուրերին պլանավորում են թեստավորել...
«Հրապարակ». «Նեղ» կազմով ինաուգուրացիա՝ Արցախում. Ովքե՞ր են ներկա լինելու Հայաստանից
Էս օրերին մեզանից շատ մարդիկ են նեղանում, ովքեր նախորդ ինաուգուրացիաներին ի պաշտոնե մասնակցել են...
«Հրապարակ». Սամվել Բաբայանն ու իր թիմակիցները պաշտոններ կստանան. Լյովա Մնացականյանն ուղիներ է որոնում, որ մնա
Բայց նրան փոխարինողի անունն են արդեն քննարկում՝ նրա տեղակալ Աշոտ Հակոբջանյանի...
«Փաստ». Արդյո՞ք Սամվել Բաբայանը պաշտոն կստանա
Մինչ այդ ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում հնարավոր փոփոխությունների թեման՝ շրջանառելով նաեւ...
Ամենաշատ