News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 02
USD
483.02
EUR
536.78
RUB
6.92
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Դոնեցկի կառավարման ակադեմիայի իրավաբան ֆակուլտետի ուսանող Գեւորգ Խաչատրյանը կորոնավիրուսի տարածման հետ կապված պաշտպանիչ դիմակներ է բաժանում անցորդներին: Նա իր նախաձեռնությունն անվանել է «Դիմակներ` բարի հայ մարդուց»:

«Պետք է օգնել մարդկանց ցանկացած հնարավորության դեպքում»,- մեկնաբանել է Գեւորգը Instagram-ի իր էջին տեղադրված տեսանյութը:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, Գեւորգը պատմել է, որ գաղափարն իր մոտ ծագել էր այն բանից հետո, երբ իր մայրը դեղատուն էր գնացել, ինչից հետո որդուն պատմել էր, որ հերթի միջից մի տատիկ ուզում էր դիմակ գնել իր համար, սակայն գնի պատճառով չէր կարողացել իրեն դա թույլ տալ եւ հեռացել էր: Դա չափազանց տխրեցրել էր Գեւորգի մորը: «Մենք ինքներս ենք դրանք [դիմակները] կարել: Ես գնեցի բոլոր նյութերը, եւ մենք մորս հետ միասին սկսեսինք կարել: Ընդհանուր, մոտ հարյուր դիմակ ստացվեց: Գաղափարն այն էր, որպեսզի այդ բոլոր դիմակները բաժանվեն կենսաթոշակառուներին, ես փորձում էի տալ հենց տարեց մարդկանց, սակայն երբ իրարանցում սկսվեց, ես պարզապես չէի հասցնում հետեւել, թե ով է դրանք վերցնում, եւ բաժանում էի բոլորին: Հիմնականում դիմակները վերցնում էին տատիկներն եւ պապիկները: Դրանք շատ արագ անհետացան»,- ասում է Գեւորգը:

Գեւորգին օգնել են նրա ընկերներն ու հարազատները, իսկ տեսանյութի մեկնաբանություններում շատերը նրան շնորհակալություն էին հայտնում` անտարբեր չլինելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը
Հիմք ընդունելով 2020 թվականի մայիսի 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները...
Իտալիայում հայտարարել են, որ կորոնավիրուսն արդեն մահվան մեծ սպառնալիք չի ներկայացնում
Մարտից սկսած կորոնավիրուսի կանխարգելման՝ իշխանության քայլերն անարդյունավետ և ուշացած են եղել. փաստահավաք խումբ
2020 թվականի մարտ ամսին անցկացվել է 3154 թեստավորում...
Կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին հայտարարել դեռ վաղ է, սակայն ամենավատն անցել է․ Լիբանան
Վեց միլիոն բնակչությամբ երկրում արձանագրվել է վարակման զարմանալիորեն ցածր թիվ․․․
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար․ Ամիրան Գամկրելիձե
«Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության վարչությունը աշխատում է այդ ուղղությամբ․․․
Կորոնավիրուսի համավարակի թեժ պահին ԱՀԿ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը անբացատրելի է․ հատուկ հանձնակատար
«Այժմ մենք վարակիչ հիվանդությունների ոլորտում ունենք ամենամեծ խնդիրը, որի հետ ես երբեւէ բախվել եմ, եւ մեզ իսկապես անհրաժեշտ է, որպեսզի բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, միասին աշխատեն այդ ուղղությամբ»․․․
Ամենաշատ