News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համավարակով պայմանավորված այս բարդ օրերում՝ մարտի 31-ին, Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները վկայեցին անվտանգության տարածաշրջանային սպառնալիքներին դիմագրավելու և զարգացման ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ժառանգություն» կուսակացությունը  լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության  ամրությունը, քաղաքացիական հասարակության կայացման բարձր աստիճանը: Բազմակարծության, ազատ ու արդար մրցակցային մթնոլորտում կայացած այս երկու ընտրություններն ապացուցեցին, որ ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունի, գործող իշխանությունն ունակ է կազամակերպելու ազատ և թափանցիկ ընտրություններ և այդ ճանապարհով հաղթած ուժերին փոխանցելու մեր հայրենի երկրորդ պետականության կառավարման իրավունքը:

«Ժառանգությունը» համոզված է, որ Արցախի խաղաղ և անվտանգ գոյության,  մեր ազգային միասնականության առաջնային երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը գործուն ու փոխհամաձայեցված քայլերով կշարունակի օժանդակել Արցախի իր գործընկերներին՝ ապահովելու Արցախի ընտրողների քաղաքական կամքի իրագործումը՝ ունենալ տնտեսապես զարգացած, բարձրարդյունավետ, սոցիալապես անվտանգ և իր սահմաններում աներեր կանգնած հայրենիք:

Շնորհավորում ենք Արցախի քաղաքական դաշտի բոլոր ուժերին,  նրանց առաջնորդներին և համախոհներին կայացած ընտրությունների կազմակերպման գործում իրենց ներդրած ջանքերի  համար, իսկ ժողովրդավարական ընտրությունների շնորհիվ խորհրդարանական մրցավազքը հաջողությամբ հաղթահարած քաղաքական միավորներին և նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած երկու թեկնածուներին մաղթում ենք հետագա հաջողություններ մեր ազգային շահերի պաշտպանության և Արցախի ու Հայաստանի միասնականության հաստատման կարևոր գործում: Հավասարակշռված և համերաշխ  քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի: Մենք ուժեղ ենք միասին, հաղթել ենք միասին և առաջ ենք գնալու միասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ