News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է բնական գաղի, նավթամթերքների եւ չմշակված բնական ադամանդների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրի արձանագորությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արձանագրությունը, որ Մոսկվայում ստորագրվել է 2019թ․ հոկտեմբերին, պարզեցնում է Հայաստան ռուսական նավթամթերքների արտահանման ձեւակերպումը։ Դրա համար այն չեղարկում է ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից քիչ օկտանային թվով ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ շարժիչների համար վառելիք, ջեռուցման յուղ, նավթային հեղուկ պարաֆին տանելու համար։

Դաշնային օրենքը Պետդումայի կողմից ընդունվել է մարտի 19-ին եւ մարտի 25-ին հավանության է արժանացել Դաշնային խորհրդի կողմից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ