News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ավելի քան 337 000 ֆրանսիական ձեռնարկություններ պետությունից փոխհատուցում են խնդրել ժամանակավոր գործազրկության ընթացքում իրենց 3,6 մլն աշխատակիցների համար, որոնք առանց աշխատանքի են մնացել կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին ապրիլի 1-ին հայտնել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրել Պենիկոն, հայտնում է RFI-ը։

Փոխհատուցում խնդրող 337 000 ընկերությունների մեծ մասը փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են։ Աշխատանքի նախարարությունում կարծիք կա, որ ժամանակավոր գործազրկության բյուջետային ծախսերը երեք ամսում կարող են 11 մլրդ եվրո արժենալ։

Կարանտինային միջոցառումների պատճառով շատ ֆրանսիական ձեռնարկություններ ստիպված են մասամբ կամ ամբողջովին դադարեցնել աշխատանքը։ Կառավարությունը հուսով է այդ կերպ խուսափել ազատումներից եւ ելք պատրաստել տնտեսական ճգնաժամից։

Ժամանակավոր գործազրկության պայմաններում Ֆրանսիայում ստանում են աշխատավարձի 84 տոկոսը կամ 100 տոկոսը՝ եթե նվազագույն աշխատավարձ են ստանում։ Պետությունն իր վրա է վերցրել ձեռնարկություններին այդ վճարները փոխհատուցելու պարտվորությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%...
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ամենաշատ