News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մարտի 31-ին Էջմիածնի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում հրազենային վնասվածք ստացած մարդ կա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում վիճաբանություն է եղել երկու անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը ծեծի էր ենթարկել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք, նաև գազային ատրճանակից օդ էր կրակել:

Ոստիկանության Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին ոստիկանություն է ներկայացել երևանցի 34-ամյա մի տղամարդ և տվել բացատրություն, որ ինքն է իր գազային ատրճանակից օդ կրակել: Նա ներկայացրել է գազային ատրճանակը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ