News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բալային համակարգի նպատակը պետք է լինի ճանապարհներին քաղաքացիների պահվածքի փոփոխությունը, այլ ոչ թե նրանց «գրպանը մտնի»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ավտոմոբիլիստների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոստումը, որ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ինքը կանդրադառնա այդ հարցին:

«Հուսով ենք՝ կփոփոխվեն տասնյակ նորմեր, որոնց խախտումները ենթադրում են վարչական պատիժ: Այդ նորմերը պետք է վերանայել, քանի որ դրանք չեն համապատասխանում ներկայիս պայմանների հետ՝ հաշվի առնելով ճանապարհներին խցանումների աճը»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հարցեր է առաջանցում նախաձեռնությունը, որի համաձայն՝ մարդը պետք  է լուսանկարի խախտումն ու ուղարկի իրավապահներին: «Մեր հասարակությունը պատրա՞ստ է նման պահվածքին»,- հարց ուղղեց փորձագետը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ