News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանում ապրիլի 1-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է գրանցվել, հայտնել են առողջապահության նախարարության հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 571 է: Այս պահին բուժվում է 537 մարդ, 31-ն ապաքինվել է, 3 պացիենտ մահացել է:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Նորք» ինֆեկցիոն կենտրոնում արձանագրվել է եւս մեկ մահվան դեպք: Ըստ առողջապահության նախարարի մամուլի խոսնակի՝ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, նաեւ խրոնիկ հիվանդություններ։ Այդպիսով՝ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը պաշտոնական տվյալով հասավ չորսի։

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով՝ նախագահի ընտրություններում հաթողը չի որոշվել. 14 թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար տեղի կունենա երկրորդ փուլ:  Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցել է 76 728 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 73,5 տոկոսը:  Առավելագույն ձայներ են ստացել Արայիկ Հարությունյանը՝   36 հազար քվե կամ 49.26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝  19 հազարից ավելի  քվե  կամ 26.4 եւ Վիտալի Բալասանյանը՝  գրեթե 11 հազար  քվե  կամ 14.7 տոկոս: Մյուս թեկնածուները ստացել են 3 տոկոսից քիչ ձայներ:

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը նաեւ հայտնել է, որ միաժամանակ կայացած խորհրդարանի ընտրությունների արդյունքով՝ Արցախի Ազգային ժողով են անցնում 5 քաղաքական թիմեր: Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը ստացել է  ձայների 40.4 տոկոսը, Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 23.63 տոկոսը, Վիտալի Բալասանյանի «Արցախի Արդարություն կուսակցությունը»՝ 7.9 տոկոսը, ՀՅԴ-ն՝  6.4 տոկոսը, Աշոտ Ղուլյանի գլխավորած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 5.81 տոկոսը:

Արայիկ Հարությունյանը  պատրաստ է գործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է  առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ պատասխանելով հարցին՝ կառավարություն կազմելու համար արդյոք պատրա՞ստ է կոալիցիա կազմել մյուս թեկնածուների հետ։ Վիտալի Բալասանյանի հետ գործակցելու հարցում Հարությունյանը վերապահում ունի.  գործակցությունը հնարավոր է, եթե պարզվի, որ նրա կոշտ հայտարարությունները հայաստանյան իշխանությունների հասցեին չեն համապատասխանում իրականությանը: Եթե ոչ՝ ինչպե՞ս գործակցենք, հարցրել է Հարությունյանը։ Իսկ թե ընտրարշավում ով՝ ում է աջակցել, Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավարն ասել է, որ Արցախը շատ փոքր է եւ պետք չէ մարդկանց բաժանել իրարից

Ապրիլի 1-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով ոստիկանները 264 անձի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 1-ի ժամը 15-ը՝ 4281 անձի նկատմամբ։ Այսօր ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 103 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, պարետի որոշումը խախտածներն իջեցվել են մեքենաներից։

Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում էպարտադիր ինքնամեկուսացում։ Մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը։

Երբ մենք ինչ-որ հարցով չենք համաձայնում քաղաքական մեծամասնության հետ, սկսվում են վիրավորանքները, ատելության խոսքը, անտանելի պահվածքը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով աղմկահարույց նախագծերի փաթեթն ընդունելու  «Իմ քայլի» նախաձեռնած արտահերթ նիստը: Այդ օրենքն իմաստ կունենար, երե ունենայինք մեկ, երկու, տաս հիվանդ, բայց երբ թիվը 500-ից ավելին է՝ նման իրավակարգավարումն անիմաստ է: Երբ ավտոբուսում մարդիկ երթևեկում են իրար շատ մոտ կանգնած, գալ խորհրդարան և խոսել մարդկանց կյանքեր փրկելու մասին, լուրջ չէ և անցնում է մանիպուլյացիայի բոլոր սահմանները, ասել է Մարուքյանը:

Ազգային ժողովի ընդունած նոր փաթեթի վերաբերյալ ռազմագետ Գեւորգ Գեւորգյանը հայտարարել է, թե իշխանությունը բոլոր միջոցները կիրառում է, որպեսզի կարողանա մաքսիմալ լռեցնել ընդդիմադիրներին։ Գեւորգյանի խոսքով՝ Մարզահամերգային համալիրում տեղադրված մաճակալների լուսանկարները քաղաքացիների շրջանում խուճապ  են առաջացրել։ Մեզ ասում եք՝ խուճապ եք տարածում, բայց իրականում հենց դուք եք խուճապը տարածում, ասել է ռազմական գործիչը։

Երևանի մետրոպոլիտենը փակ է,  ֆեյսբուքյան էջում  գրել է մետրոպոլիիտենի մամուլի խոսնակը: «Պարետի նոր որոշմամբ ՝ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի, պարզաբանել է Տաթեւ Խաչատրյանը:

«Գազպրոմ Արմենիան» գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Ընկերությունը մտադիր է այս տարվա հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.49 դրամով ու հասել  504.96 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.38 դրամով  ու կազմել 552.07 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.72 դրամով ու հասել  624.08 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով ու կազմել 6.40 դրամ։

Հայաստանի շրջանների մեծ մասում եւ Երեւանում  ապրիլի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվումեն անձրեւ եւ ամպրոպ:Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5 +7, վաղը ցերեկը` +15 +17 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ