News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 26
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով ՀՀ Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ հայտնում ենք, որ 2020 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվում է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։

Այսուհանդերձ, ճանապարհը կգործի հետևյալ դեպքերում.

–բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ.

–սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք.

–անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք:

1-րդ, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք սահմանային հսկիչ կետերով անցնելու և ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար պարտավոր են ունենալ և պահանջի դեպքում ներկայացնել Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող փաստաթուղթ (տեղեկանք կամ թերթիկ) և անձը հաստատող փաստաթուղթ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում կորոնավիրուսի ֆոնին որոշում է կայացվել յուրաքանչյուր բնակչի 930 դոլար վճարել
Նրա խոսքով՝ նպաստների վճարումը սկսվել է երկրի 1388 շրջաններում...
Կասեցվել է հանրային սննդի 32 օբեկտների աշխատանքը.ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել
Այս տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (անձնակազմի և հաճախորդների պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելը…
Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը կծածկվի սնանկության հզոր ալիքով. Focus
Փորձագետները նաեւ նշում են, որ 2021 թվականին իրավիճակը չի բարելավվի...
«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված կա. խնամյալները այսօր թեստ կհանձնեն
Թեստերի պատասխաններն ստանալուց հետո կորոշվի՝ վարակված շահառուների հետագա խնամքն…
Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման գագաթնակետն անցել է. Պուտին
ՌԴ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՊՆ-ի մասնագետներին, ովքեր օգնություն են ցուցաբերել Իտալիային, Սերբիային, Բոսնիա եւ Հերցեգովինային, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներին COVID-19-ի համավարակի դեմ պայքարում...
Մոլդովան վերացրել է միջազգային ավտոբուսային եւ երկաթուղային հաղորդակցման արգելքը
Նշվում է, որ ուղեւորները պետք է ռեսպիրատորներ կրել, մուտքի մոտ կստուգվի նրանց ջերմությունը, իսկ սրահները պետք է պարբերաբար ախտահանվեն...
Ամենաշատ