News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունում ընտրությունների այս արդյունքը հատկապես նախագահի ընտրությունների առումով սպասելի էր, քանի որ դիտարկումները ցույց էին տալիս, որ առաջին տեղում Արայիկ Հարությունյանն էր, և խնդիրը միայն այն էր, թե նա առաջին փուլով կընտրվի՞ նախագահ, թե՞ կլիներ երկրորդ փուլ: Դիտարկումները ցույց են տալիս, որ երկրորդ փուլում հաղթելու է Արայիկ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի կուսակցությունը չանցավ խորհրդարան, Բադալյանը նշեց, որ այն կուսակցությունը, որին աջակցում էր Մայիլյանը, շատ ուշ ստեղծվեց և չուներ այն խարիզմատիկ առաջնորդին, որի շնորհիվ կարող էր առաջ գնալ: Արայիկ Հարությունյանի գլխավորած կուսակցությունն առաջին տեղը զբաղեցրեց, քանի որ վերջինս բավականին երկար ժամանակ աշխատել է, և ՏԻՄ ընտրությունների ժամանակ նա կարողացավ իր թիմակիցներին անցկացնել, իսկ Մասիս Մայիլյանը կուսակցություն ստեղծեց ընտրություններից մի քանի ամիս առաջ, իսկ դա ուղղակի հնարավորություն չի տալիս մեծ արդյունքներ արձանագրել:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում Մայիլյանի երկրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքին, ապա, ըստ Բադալյանի, պետք չէ մոռանալ Սամվել Բաբայանի գործոնը. «Չմոռանանք, որ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունն անցավ խորհրդարան, իսկ այստեղ կարելի է արդեն ենթադրություն անել, որ Մայիլյանի ստացած ձայները երկու ձայների հանրագումար է՝ Սամվել Բաբայանի կողմից  բերված ձայներ, և Հայաստանի Հանրապետության իշխանությունների անուղղակի աջակցության շնորհիվ ստացված ձայներ: Այդ երկու ձայների հանրագումարն է, որ իրեն բերեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Իսկ խորհրդարանական ընտրություններում, քանի որ իշխանությունների կողմից աջակցություն չկար, իսկ Բաբայանն իր կուսակցությամբ էր առաջ գնում, բնականաբար, Բաբայանի կուսակցությունն անցավ խորհրդարան»:

Ինչ վերաբերում է խորհրդարան անցած հինգ քաղաքական ուժերին, ապա, Բադալյանի կարծիքով ինչ-որ առումով սպասելի էր, որ նրանք կհաղթահարեն սահմանված շեմը և կհայտնվեն խորհրդարանում։

Այս պահին դժվար է կանխատեսում անել, թե խորհրդարան անցած քաղաքական ուժերից որոնք կլինեն ընդդիմադիր, դա, ըստ Բադալյանի, կախված է նրանից, թե ում հետ ինչպիսի հարաբերություններ կստեղծի Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցան հինգ քաղաքական ուժեր՝  «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք – 29688 ձայն (40.4 տոկոս), «Միասնական հայրենիք» կուսակցություն  – 17365 ձայն (23.63 տոկոս),  «Արցախի Արդարություն կուսակցություն»– 5865 ձայն (7.9 տոկոս),  ՀՅԴ – 4717 ձայն (6.4 տոկոս),  Արցախի ժողովրդավարական կուսակցություն – 4269 ձայն (5.81 տոկոս):

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ