News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում իրավապաշտպանները ուշադրություն են դարձնում, որ որոշ կառավարություններ փորձում են կորոնավիրուսի դեմ պայքարը օգտագործել որպես պատրվակ, որպեսզի ուժեղացնեն ընդդիմության, անկառավարելի ԶԼՄ-ների վրա ճնշումը կամ իրենց չափազանց լայն իրավասություններով օժտեն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ օրինակ բերելով Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Բելառուսը, Թուրքիան, Հունգարիան եւ Չինաստանը։

Նշվում է, որ մարտի 16-ին Հայաստանի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ եւ ԶԼՄ-ների համար մի շարք սահմանափակումներ են մտցրել։

Նոր կանոնների համաձայն, կորոնավիրուսի մասին ցանկացած հրապարակումները, թղթակցությունները եւ նույնիսկ սոցցանցերում գրառումները պետք է պարունակեն միայն իշխանությունների տրամադրած տվյալներ, ընդ որում «ամբողջովին արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը», այսինքն առանց խմբագրման։ Իսկ այն դեպքում, եթե ԶԼՄ-ները որեւէ տեղեկատվություն տան համաճարակի մասին, առանց հղում կատարելու պաշտոնական աղբյուրներին, նրանք պարտավոր են այն ստանալուց կամ հրապարակելուց հետո երկու ժամվա ընթացքում հրապարակել այդ հարցով պաշտոնական հայտարարություն կամ հերքում։

Ընդ որում, ոստիկանությունը հաճախ ճնշում է գործադրում կորոնավիրուսի թեման լուսաբանող լրագրողների վրա։ Հայաստանի իշխանությունների գործողությունները քննադատել են ԵԱՀԿ-ում եւ «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունում։ Դրանից շատ չանցած Երեւանը մասամբ տեղի է տվել։ Իշխանությունները թույլ են տվել միջազգային պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվություն հրապարակել կորոնավիրուսի մասին։

Բոլոր այս սահմանափակումները վերաբերում են միայն կորոնավիրուսի հետ կապված հրապարակումներին։ Այլ թեմաներով նյութերը գրաքննության չեն ենթարկվում։

Մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «հինգերորդ անիվը» եւ «ազգային դավաճանները» կարող են օգտվել կորոնավիրուսի համավարակից սադրանքներ հրահրելու համար։ Նա ընդդիմությանը մեղադրել է «անկարգություններ եւ խուճապ» տարածելու փորձերի մեջ։ Դրանից երկու օր անց սկսվել է ընդդիմադիրների ձերբակալությունների շարք։ Այդ մասին իրենց անհանգստությունն ու վրդովմունքն են հայտնել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։

Ադրբեջանում նախկինում էլ ձերբակալում էին ընդդիմադիրներին, իրավապաշտպաններին եւ լրագրողներին։ Շատերը երկար պատժաժամկետների են դատապարտվել։ Տեղի իրավապաշտպանների տվյալներով՝ երկրում այսօրվա դրությամբ ավելի քան 100 քաղբանտարկյալ կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ