News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում ուսանողները մեկ տարի շուտ կավարտեն բժշկական ուսումնական հաստատությունները, որպեսզի կարողանան օգնել իրենց ավելի փորձառու գործընկերներին` կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները հաղթահարելու գործում: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:

Բրիստոլի համալսարանն առաջին կրթական հաստատությունը կդառնա, որը կմիանա այս նախաձեռնությանը, եւ արդեն ուրբաթ` ապրիլի 3-ին, բժշկության մասնագիտությունների ավելի քան 220 շրջանավարտ կունենա: Ընդ որում, ուսանողներին վիրտուալ ավարտական երեկույթ է սպասվում, որը համալսարանի ղեկավարության մասնակցությամբ կանցկացվի Zoom հարթակում:

Գլխավոր բժշկական խորհրդում նախնական գրանցում անցնելուց հետո երիտասարդ բժիշկները կկարողանան դիմել առկա թափուր տեղերի համար: Ակնկալվում է, որ Բրիստոլի համալսարանի շրջանավարտների մեծը կաշխատի Բրիստոլի,  Բաթի, Սուինդոնի, Գլոստերի, Յովիլի, Չելտենհեմի եւ հարավ-արեւմտյան Անգլիայի այլ քաղաքների հիվանդանոցներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անգլիայի եւ Ուելսի առողջապահության ազգային համակարգի (NHS) ղեկավարությունը ավելի վաղ ավելի քան 65 հազար նամակ էր ուղարկել աշխատանքից հեռացած բժիշկներին եւ բուժքույրերին` խնդրելով նրանց վերադառնալ աշխատանքի: Ուղերձը վերաբերում էր անցած երեք տարվա ընթացքում մասնագիտությունը թողած բուժաշխատողներին: Նրանց առաջարկել են վերագրանցվել կարգավորող մարմիններում` երկրի բնակչության համար «առողջության ամենամեծ սպառնալիքի» դեմ պայքարին միանալու համար: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել էր, որ 20 հազար բրիտանացի բժիշկ եւ բուժքույր վերադարձել է աշխատանքի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ