News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Գորիսում գործող «ՕգմենթԱր» ընկերությունը իր ծրագրերը փոխել է կապված կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ Հայաստանում: Եռաչափ տպիչներ արտադրող ընկերությունն այսուհետ արտադրում է դեմքի պաշտպանիչ վահաններ եւ ակնոցներ:

NEWS.am-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր Արթուր Խոջաբաղյանը պատմեց, որ գաղափարը իրենց մոտ առաջացավ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ մեկտեղ, իրենք էլ որոշեցին հետ չմնալ այս իրադարձությունների զարգացումից եւ ժամանակակից լուծումներ առաջարկել ստեղծված պայմաններում:

«Մենք եռաչափ տպիչներ ենք արտադրում, դրանք հիմնականում կրթական նշանակության են,  եւ դրանք նախատեսված են նրա համար, որ մարդկանց մոտիվացնեն սեփականը ստեղծելու համար։ Մենք ինքներս սկսեցինք փորփրել, թե ինչ է  կատարվում ոլորտում եւ սկսեցինք դիմակներ տպել: Ակնոցն էլ բժշկական համալսարանից առաջարկեցին, մենք գծագրեցինք եւ տպեցինք, գծագիրն էլ  հրապարակել ենք, որ աշխարհի տարբեր վայրերում կարողանան օգտվեն, տպեն»,- պատմեց Արթուր Խոջաբաղյանը:

Պարզվեց պաշտպանիչ վահանների եւ ակննոցների մեծ պահանջարկ կա ոչ միայն Գորիսում, այլ ամբողջ Հայաստանում: Հայաստանի տարբեր մասեր քանբի որ արտադրանքը շատ ժամանակ դժվար էր հասցնել , մարզերում սկսեցին վահաններ եւ ակնոցներ տպել «Արմաթ» լաբորատորիաններում, որտեղ նույնպես կան եռաչափ տպիչներ:

«Այստեղ արդեն երեւաց, թե ինչ մեծ նշանակություն ունեն տպիչները եւ «Արմաթ» լաբորատորինաերը, որոնք առկա են Հայաստանի դպրոցներում: Եւ սա մի կիրառությունն է ընդամենը, մենք կարող ենք շատ տարբեր իրավիճակներում օգտվել տպիչներից»,-ասաց ընկերության տնօրենը:

«ՕգմենթԱր» ընկերության տնօրենի խոսքով` այժմ աշխատում են շնչառական սարքեր գծագրելու եւ արտադրելու վրա, տարբերակներ են փորձում` հասկանալու, թե որն է ավելի լավ տարբերակը:

Մինչեւ հիմա ընկերությունն արտադրել է 400 դիմակ, որի մի մասը նվիրել է բժշկական հաստատություններին, մի մասն էլ`  վաճառել:

«Մեր արտադրանքից նաեւ օգտվում են խանութների աշխատակիցները, բանկերի աշխատակիցները եւ բոլոր նրանք, ովքեր ակտիվ շփումների մեջ»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ-ն դադարեցրել է COVID-19-ի դեմ երեք դեղամիջոցների փորձարկումները
Փորձարկումներին մասնակցել են ավելի քան 4500 պացիենտներ․․․
Իտալիայի իշխանությունները կաջակցեն համավարակից առավել շատ տուժած ավտոարդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտներին
Իտալիայի վարչապետը նշել է, որ հաջորդ շաբաթվանից երկրի կառավարությունը կսկսի մշակել համապատասխան հարկային բարեփոխումներ․․․
Նուրսուլթանում ներդրվում է խիստ կարանտին. երկու շաբաթով կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը
Մասնավորապես, հասարակական միջոցառումների, հասարակական վայրեր եւ ժամանցի վայրեր հաճախելու արգելքի հետ մեկտեղ․․․
ԱԱՏՄ անակնկալ ստուգայցեր` Մարտունիում և Վարդենիսում․ դիտարկված 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի
ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը․ չպահպանման դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ...
ԲԴԽ–ն՝ կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին
Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը...
Կատալոնիայում կորոնավիրուսի խոշոր բռնկման պատճառով մի ամբողջ թաղամաս է մեկուսացվել
Թաղամասում ապրում է մոտ 209 հազար մարդ․․․