News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմում ողնաշարի վնասվածք ստացած Հայկ Սեխիլյանի բուժումը կիսատ է մնացել, նա դեռ հենակներով է քայլում: NEWS.am-ի հետ զրույցում Հայկը պատմեց, որ նախորդ տարվա  նոյեմբերին է Գերմանիայից  վերադարձել, որից հետո մեկ ամիս անց նորից պետք է վերադառնար բուժումն ավարտելու համար, սակայն մինչեւ հիմա պետական մարմինները չեն աջակցումը սերժանտին բուժումն ավարտելու համար:

«Դեկտեմբերին պետք է  վերադառնայի Գերմանիա, որ ոտքիս մեջ ապարատ դնեին, որպեսզի կարողանայի քայլել, հետո տոները ընկան արանքում, ասացին հունվարից հետո կլինի ու մինչեւ հիմա սպասում եմ»,-ասաց Սեխիլյանը` հավելելով, որ սարքավորումը, որը պետք է տեղադրվի, արժի 13 հազար եվրո, դրան գումարած ճանապարհածախսը եւ երկշաբաթյա կեցությունը:

Գերմանիայում  բուժվելուց հետո Հայկի մոտ դադարել էին մեջքի ցավերը, բայց հիմա նորից ցավեր ունի, քանի որ ուշացնում է բուժման վերջնական փուլը:

«3 տարի մեջքի ահավոր ցավեր ունեի, դրանք Գերմանիայում բուժում ստանալուց հետո անցան, բայց հիմա նորից են սկսել, որովհետեւ  իրենք էլ ասացին, որ եթե այդ ապարատները չտեղադրվեն, նորից ցավեր եմ ունենալու: Այդ ապարատները բժշկության մեջ նորություն է, եւ իմ օգտագործելուց եւ ապաքինվելուց հետո դա կտայի պետությանը, որ մեկ հիվանդի համար օգտագործվի»,-ասաց նա:

Հայկն այժմ հենակներով է տեղաշարժվում  եւ սպասում լավ լուրի առողջապահության նախարարությունից:

Հայկը չի սիրում հիշել, թե պատերազմը ոնց սկսվեց, ասում է` ամեն անգամ հիշելիս, շատ խորը ցավ է ապրում:

«Ես ատելությամբ չեմ լցվել, իմ կյանքը նույն հունով ընթանում է, ուղղակի վիրավորված եմ պետության վերաբերմունքից, թեկուզ իմ առաջին մեկնելը Գերմանիա այդքան պետք չէր բարձրաձայնվել, բոլորն էլ գիտեին իմ խնդիրների մասին: Ես պահել եմ իմ երկրի սահմանները, ես իշխանության համար չեմ արել, իմ ժողովրդի համար եմ կռվել, շարունակել եմ  իմ նախնիների գործը, ուղղակի պետք չէր նման կերպ վարվել իմ նման մարդկանց հետ»,- ասաց նա:

Չնայած, որ Հայկը դեռ հենակների վրա է, սակայն շարունակում է ծառայությունը Զինված ուժերում եւ երազում է ոտքի կանգնելու եւ շարք վերադառնալու  մասին:

«Թեկուզ այս վիճակում էլ, եթե պատերազմ լինի, ես պատրաստ եմ մասնակցել, իմ ուժերի չափով»,- հավելեց նա:

Նշենք, որ պայմանագրային  սերժանտ Հայկ Սեխլիյանը վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախի Թալիշ գյուղում մարտական առաջադրանք կատարելիս։  Վնասվել էր նրա ողնաշարը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ