News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գլոբալ տաքացումը բացասաբար է անդրադառնում սոխակների կենսաբանական էվոլյուցիայի վրա, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի իսպանացի գիտնականները պարզել են, որ վերջին 20 տարվա ընթացքում կլիմայի փոփոխության պատճառով Պիրենեյան թերակղզում ապրող սոխակների թեւերի բացվածքը կրճատվել է, ինչը նվազեցնում է երկար հեռավորություններով տաք վայրեր չվելու նրանց կարողությունը:

«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ թռչունների բազմացման սեզոնը կրճատվում է այն պատճառով, որ մեր տարածաշրջանում գարունը ուշ է գալիս, իսկ ամառն ավելի չոր է լինում: Նման պայմաններում ավելիլ կարճ թեւեր ունեցող թռչունները գոյատեւման ավելի մեծ շանսեր ունեն»,- պատմել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Կարոլինա Ռեմահան: Թեւերի ավելի փոքր բացվածքով թռչուններն ավելի արագ են թռչում, նրանց ավելի քիչ ժամանակ է պետք բույն հյուսելու, ձվադրման եւ ձագերին սնունդով ապահովելու համար:

Միեւնույն ժամանակ, ըստ գիտնականների, շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին նման ադապտացումն անբարենպաստ է սոխակների` երկար հեռավորություններով ձմեռային չուի համար: Այս թռչունները ձմեռում են Աֆրկայում` Սահարայից դեպի հարավ, եւ նրանցից շատերը ստիպված են  հազարավոր կիլոմետրեր անցնել: Ըստ թռչնաբանների՝ կարճ թեւերով դա անելը շատ ավելի դժվար է:

Սոխակների ձայնը եզակի բնական երեւույթ է: Թռչունը կարող է ավելի քան 1000 տարբեր հնչյուններ արձակել: Համեմատության համար` արտույտի բավականին լայն երգացանկը միայն 340 հնչյուն է ներառում: Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի զանազան գործոնների պատճառով, այդ թվում` կլիմայի փոփոխությունների, սոխակների թիվը զգալիորեն կրճատվել է Արեւմտյան Եվրոպայի որոշ հատվածներում: Այդպես, անցած կես դարի ընթացքում Անգլիայի մի շարք շրջաններում այդ թռչունների թիվը նվազել է 90 տոկոսով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ