News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն  կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում հայտարարված սոցիալական հեռավորության պահպանման կանոնների խախտողներին նախազգուշացրել է, որ նրանց սպառնում է պատժի ամենախիստ ձեւը` գնդակահարություն:

Երկրի ղեկավարը հայտարարել է նաեւ բուժաշխատողների նկատմամբ վատ վերաբերմունքի անթույլատրելիության մասին, ինչը երկրի իրավապահ մարմինները որպես լուրջ հանցագործություն կհամարեն: Ճիշտ է, Ֆիլիպինների ազգային ոստիկանության պետը հինգշաբթի հայտարարել է, որ չի պատրաստվում որեւէ մեկին գնդակահարել, հայտնում է ABC-ն:

Իր հեռուստաուղերձում Դուտերտեն ասել է, որ տնային կարանտինին հետեւելը կենսական նշանակություն ունի, քանի որ իշխանությունները փորձում են դանդաղեցնել պանդեմիան եւ փրկել երկրի փխրուն առողջապահական համակարգը գերծանրաբեռնվածությունից:

«Ավելի վատ է դառնում: Ուստի, ես եւս մեկ անգամ ասում եմ ձեզ խնդրի լրջության մասին եւ այն մասին, որ դուք պետք է հասկանաք դա: Իմ հրամանները` ոստիկանությանը եւ զինված ուժերին. եթե խնդիրներ կան եւ կա դեպք, երբ նրանք դիմադրում են եւ ձեր կյանքին վտանգ  է սպառնում, գնդակահարեք նրանց»,- բորբոքված ասել է Դուտերտեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ