News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ-ն երկրորդ փորձից եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների մասին սկանդալային փաթեթը: Այս մասին գրում է «Նովոյե վրեմյա» թերթը՝ զարգացնելով թեման: «Փոփոխությունների համաձայն՝ կառավարությունն առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ իրականացնել միջամտություն մարդկանց անձնական տվյալների, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքներում: Խոսնակը՝ կոչ անելով կողմ քվեարկել, հայտարարեց, որ իրենք պատրաստ են կորցնել հեղինակությունը, սակայն փրկել մարդկային կյանքերը… Օրենսդրական նախաձեռնությանը, որը շատ իրավաբաններ համեմատեցին Ջորջ Օրուելի հակաուտոպիական «1984» վեպի հետ, աջակցեցին միայն «Իմ քայլի» պատգամավորները: «Նիստ են հրավիրում եւ դրանից 5 րոպե անց զանգում են ընդդիմությանն ու ասում, որ արտահերթ նիստ է: Նախորդ արտահերթ նիստերին, որոնք անցկացվել են երեկոյան ժամերին, ինձ զանգել է Արարարատ Միրզոյանը, ինչը ճիշտ ձեւ է: Այս անգամ դուք գաղտնի նիստ հրավիրեցիք եւ միայն 17:05 հայտնեցիք, որպեսզի պատգամավորները չհասցնեին գալ եւ ելույթ ունենալ: Ամոթ ձեզ, դա է ձեր դեմքը»,- ասել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Թքած ունենալու նուրբ արվեստը… Իշխանություններն այսօր շատ պարզ ցույց տվեցին, որ թքած ունեն պառլամենտարիզմի գաղափարի, խորհրդարանական հանրապետության վրա: Այլ կերպ չեմ կարող բնութագրել այդ իրադարձությունը»,- ասել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը: Փաստաբան Հայկ Ալումյանն այդ առիթով ասել է, որ կվիճարկի այդ օրենքի սահմանադրականության հարցը: Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ նշել է, որ օրինագիծը որեւէ հիմք չունի, այլ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Նովոյե վրեմյա» թերթում:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ