News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չորս տարի առաջ այս օրը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ցնցեցին ողջ հայությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, հայտարարություն է տարածել 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

 «Ժամ առ ժամ սահմանից ստացվող ծանր լուրերը անասելի լարման և անհանգստության մեջ էին պահում ոչ հեռու անցյալում պատերազմի ողջ դաժանությունը տեսած, բազում դժվարություններ և զրկանքներ կրած ժողովրդին: Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի, և հայությունը համախմբվեց: Ցավոք, բոլորին համախմբել էր լայնածավալ պատերազմի վերահաս վտանգը: Առաջնագիծ էին մեկնում ոչ միայն Հայաստանից ջոկատներ կազմած կամավորները, սահմանապահ զինվորի կողքին կանգնելու պատրաստ ուսանողները, այլև աշխարհի չորս կողմից առաջին իսկ չվերթով Երևան հասնող մեր հայրենակիցները:

Չորս ծանր, լավատեսական լուրերի սպասումներով լի օր, որ հետո պիտի կոչվեր քառօրյա պատերազմ կամ ռազմական մասնագետների բնորոշմամբ` լայնածավալ ռազմական գործողություն:

Այս իրավիճակում ՀՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն իր գործողություններում հաշվարկում էր ամեն վայրկյանը` ռազմական և դիվանագիտական ճակատներում հապաղել չէր կարելի: Նա ավելի քան լավ գիտեր պատերազմի և հաղթանակի գինը, գիտեր հայ զինվորի զորեղ ոգին ու անկոտրում կամքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ