News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դադարեցրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» օդանավ շահագործողի վկայական ստանալու համար հայտի ուսումնասիրությունը եւ առաջարկել անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ լինելուն պես՝ կրկին դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 25-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկայացրել էր օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուսումնասիրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը եւ կից փաստաթղթերը, եւ առկա թերությունների վերաբերյալ գրավոր ծանուցել է Ընկերությանը:

Հաշվի առնելով, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ չի վերացրել առկա թերությունները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դադարեցրել է Ընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալու համար ներկայացրած հայտի հետագա ուսումնասիրությունը եւ առաջարկել անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ լինելուն պես՝ կրկին դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ