News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման ֆոնին մարտին վաճառվել է մոտ 1,9 մլն միավոր հրազեն: Այսպիսի տվյալներ է հրապարակել The New York Times պարբերականը: 

Պարբերականը նշել է, որ այս ցուցանիշը գրեթե ռեկորդային է դարձել. ավելի շատ հրազեն՝ 2 մլն միավոր, իրացվել է միայն 2013 թվականի հունվարին՝ երկրորդ ժամկետ ընտրված ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունից հետո, որը հանդես էր գալիս զենքի վաճառքի կանոնների խստացման օգտին, եւ Նյուտոն քաղաքում (Կոնեկտիկուտ նահանգ) «Սենդի Հուկ» տարրական դպրոցում 2012 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած սպանդից հետո:

The New York Times-ն ընդգծում է, որ նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկման պատճառով ամերիկացիները ձգտում են ձեռք բերել ոչ միայն պահածոյացված լոբազգիներ կամ զուգարանի թուղթ, այլեւ հրազեն: Անցյալ ամսվա համեմատությամբ, մարտին հրազենի վաճառքը հատկապես մեծ չափով՝ ավելի քան 3 անգամ աճել է Յուտա եւ Միչիգան նահանգներում:

«Մարդիկ մտավախություն ունեն, որ եթե ահռելի թվով մարդիկ վարակվեն, իսկ [պետական եւ հասարակական] ինստիտուտները նորմալ չգործեն, ապա կարող են անկարգություններ սկսվել: Նրանք մտահոգված են իրենց պաշտպանելու հարցով, եթե պետական մարմինները սկսեն քայքայվել»,- պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Ջորջիա նահանգի Համալսարանի իրավունքի պրոֆեսոր Թիմոթի Լիթոնան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմից հայտարարել էին, որ զենքի խանութները դասվում են կենսականորեն կարեւոր ձեռնարկություններին, ուստի անհրաժեշտ է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ բաց մնան, ինչպես դեղատները, ավտոլցակայանները եւ մթերային խանութները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ