News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլեւ ՀՀ բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների համար, գուցե նաեւ ծանր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ Մարզայամերգահյինում ստեղծված վիճակը իրարանցում է ստեղծել հանրության շրջանում,ինչո՞ւ են այդ քանակի մահճակալներ տեղադրվել, արդյո՞ք վարակի բռնկման նոր շրջան է սպասվում։

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի եւ դրա մեջ, որեւէ տարօրինակ բան չկա, ավելին տարօրինակ կլիներ, եթե նման սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաեւ, ինչպես շատ երկնրներում, երբ հիվանդանոցներում եւ մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտներին բուժելու համար եւ հենց դրանով է կարեւոր մեր բոլորի բարձր պատասխանատվության զգացումը դա թույլ չտալու համար։ Եթե նման իրավիճակ զարգանա, մենք պետք է պատրաստ լինենք դրան, ինչպես ցանկացած այլ արհավիրքի դեպքում՝ երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ։  Համաճարակը ոչնչով չի տարբերում իմ նշած մյուս արհավիրքներից»,–ավելացրեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ