News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում որոշում կայացվեց լուծարել ՀՀ ոստիկանությանը ենթակա «Արշալույս» առողջարարական ճամբարը, որը գտնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղում:

Ոևոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծով նախատեսվում է ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող՝ ոստիկանությանը ենթակա կազմակերպության գործունեությունը դադարեցնել:

Նշենք, որ «Արշալույս» առողջարարական ճամբարը ստեղծվել է ՀՀ կառավարության 2005-ի մարտի 3-ի որոշմամբ: Ճամբարի հիմնական նպատակներն են ոստիկանությունում ծառայողների երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հանգստի կազմակերպումը:

Ճամբարի եկամուտները ձևավորվում են ՀՀ պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը հատկացվող, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցներից:

ՊՈԱԿ-ի փաստացի եկամուտները (մուտքերը) 2017-2018թթ.-ին կազմել են, համապատասխանաբար ըստ տարիների, 25,015.0 հազ. դրամ և 25,962.2 հազ. Դրամ :

ՊՈԱԿ-ի հաստիքների թիվը 32.5 միավոր է:  Առողջարարական ճամբարում տարվա ընթացքում համապատասխան հերթափոխերով հանգստացող դպրոցահասակ երեխաների թիվը 2017-2018թթ-ին կազմել է, համապատասխանաբար ըստ տարիների, 442 և 436 երեխա, որից 413-ը և 406-ը՝ ոստիկանությունում ծառայողների երեխաներ:

Նշված ժամանակահատվածում առողջարարական ճամբարի մեկ հերթափոխում, մեկ երեխայի հանգստի կազմակերպման ծախսը միջին հաշվով կազմել է շուրջ 58000 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ