News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 25
USD
482.24
EUR
525.21
RUB
6.71
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին փոխանախագ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ռազմահայրենասիրական պաթոսը երբեք իմ նախընտրած ժանրը չի եղել ու չի, բայց հայրենասիրությունն էլ լոկ բառ չի, որը կարելի է օգտագործել կենացի ժամանակ՝ առանց գիտակցման ու խոնարհումի, օգտագործել՝ չիմանալով դրա կիրառման ձեւը։ Ապրիլի 2-ին տղաները զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն ազատության, հանուն մեզ բոլորիս։

Խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն չեն մուրում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն սիրում են ու երազում, բայց պատերազմից չեն վախենում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ կարողանում են այն պարտադրել՝ զենքով ու խելքով, ուժով, ճկունությամբ ու դիվանագիտությամբ։

Խաղաղության պատրաստ չեն լինում՝ այն խնդրելով։ Թույլերին չեն հարգում, նրանցից չեն վախենում, խղճում են... առավելագույնը։

Տղաները ուժեղ էին։ Տղերքի տված դասը սերտել ենք բոլորս։

Հավերժ փառք, խոնարհում ձեզ։

Տիկին Համեստ ջան, տիկին Անահիտ ջան, տիկին Նվարդ ջան, Տիկին Գայանե ջան, տիկին Լյուդմիլա ջան եւ մեր մյուս հերոսների մայրեր ջան անձամբ հաճախ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ շնորհակալություն ու խոնարհում ձեզ ու ձեր որդիներին՝ պարգեւած հաղթանակի համար»,– գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ` արձակելով շուրջ 1500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը…
Քննիչ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի ասածի վրա չի հիմնվում. Անդրանիկ Քոչարյան
Նա այդ տեսակետը հայտնել էր 2017 թվականի մարտի 1-ին եւ 2017 թվականի մարտի 13-ին եւ մեզ հետաքրքրիր էր՝ Կառավարությունն այդ տեսակետների…
Էդվարդ Նալբանդյանը կհրավիրվի ապրիլյան քննիչ հանձնաժողով
Էդվարդ Նալբանդյանին արդեն ուղարկել եմ նամակը…
Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 700 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար...
Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին…
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ, արձակվել է 1200 կրակոց
Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում…